HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Անհասկանալի է, թե ջուրն ինչու անվճար չի տրվում գյուղացիներին»

«Այո, նվազել է մետրոյից օգտվողների քանակը: Մեր պատկերացումներով և մոտավոր հաշվարկներով՝ 10-20 %-ով նվազել է : Դա բացարձակ ճշգրիտ չի կարող լինել, հարցումների կարգով ենք արել»,- այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:  

Նրա խոսքերով` եթե նախկինում միկրովտոբուսները սպասարկում էին տրանսպորիտից օգտվողների 90 %-ին, ապա այդ թիվն այժմ դարձել է 75 %: Սակայն իրականում այն պետք է լինի 19 %: Մոտ 8 օր առաջ կազմակերպությունը տրանսպորտի հետ կապված հարցերով դիմել են վարչապետին և Երևանի քաղաքապետին, սակայն դեռ պատասխան չի ստացել:

«Այս վիճակը, որ տիրում է մեր տրանսպորտում, դա ձեռք է տալիս 18 կամ 28 հոգու, մնացած 1,5 միլիոնը տառապում է: Դա այն մարդիկ են, ովքեր «գծի տերերն են», որոնք միաժամանակ կամ ԱԺ-ում են կամ այլ պաշտոններ են վարում»,- ասաց Ա. Պողոսյանը:

Նրա կարծիքով՝ ֆինանսները պետք է ուղղել էլեկտրատրանսպորտի զարգացմանը, «ոչ թե տարբեր վառելիքնեով գործող տրանսպորտին»: Բացի դրանից, Պողոսյանի տեղեկություններով, շուտով կստեղծվի միատեսակ տոմս, որով կօգտվեն տրանսպորտի տարբեր տեսակներից: Այնուամենայնիվ, բանախոսի կարծիքով` մետրոյի գների հետ կապված ոչ մի գործնական քայլ չի արվի և ոչինչ չի փոխվի: Ասուլիսին հրավիրված էր նաեւ մետրոպոլիտենի ներկայացուցիչը, որը, սակայն, չէր եկել:

Անրադառնալով գյուղմթերքների գներին` մյուս բանախոսը` «Հանրային ապրանք արտադրողների» միության նախագահ, հանրային խորհրդի ֆինանսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ այս տարվա գներն իրենց կանխատեսումներից բարձր են: Գյուղացին հնարավորություն չունի իրացնել իր ապրանքը, և ստիպված վաճառում է վերավաճառողներին:

Սաֆարյանը նշեց, որ հանրային խորհուրդն առաջարկել է կառավարությանը գյուղերում ստեղծել կոլեկտիվ տնտսություններ, քանի որ այժմ գյուղերից մեծ արտագաղթ է, և գյուղացին չի կարողանում միայնակ մշակել իր հողատարածքը: Նրա խոսքերով` 449 հազար հա հողատարածքից անցած տարի 165 հազարը չի մշակվել:

«Գյուղատնտեսությունում քիչ աշխատուժ ունենք: Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի`աջակցելու գյուղացիությանը: Մեզ համար մինչև հիմա էլ անհասկանալի է, թե ջուրն ինչու անվճար չի տրվում գյուղացիներին»,- նշեց Վ. Սաֆարյանը:

Նրա խոսքերով` մայիս ամսվա ընթացքում ներմուծվել է 114.3 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, արտահանվել` 360 միլիոնի: Ըստ Սաֆարյանի՝ պետք է փոխել տնտեսության քաղաքականությունը` լավ պայամններ ստեղծելով տեղական արտադրողների համար:

«Եվ մենք, և հանրապետության ղեկավարությունն այդ կարծիքին է, որ պետք է աստիճանաբար ազգային դրամը թուլացնել դոլարի նկատմամբ, որը կնպաստի տեղական արտադրության ծավալների մեծացմանը», - նշեց Վ. Սաֆարյանը:

Նրա կարծիքով` պետք է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կից կառուցվի պղնձաձուլարան, որը կնպաստի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:

«Պղնձաձուլարանն անհրաժեշտություն է: Մենք 4 անգամ ավելի թանկ կարող ենք պղինձ վաճառել և ավելի քիչ արտահանել: Այս քաղաքականությունը վաղ թե ուշ լինելու է, որքան շուտ, այնքան լավ»,- ասաց Վազգեն Սաֆարայանը:

Մեկնաբանություններ (1)

gayane
,,Մեզ համար մինչև հիմա էլ անհասկանալի է, թե ջուրն ինչու անվճար չի տրվում գյուղացիներին» Իսկ հայկական ժողովրդական հեքիաթներում կա դրա պատասխանը- Սև դևը նստել է աղպրի պռնկին ու կտրել է ջրի ճամփան, պետք է զոհեր մատուցեն, որ ջրի հունը բացի: Կամ շանը կտամ գելին կտամ քեզ մի քոռ գիլա չեմ տա; Ահա այս սկզբունքով այս իծ-խանությունները ջրում են թշնամու արտը;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter