HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պ. Օհանյան. «Նախաքննության փուլն ընդհանրապես ավելորդ է»

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քրեական գործերով ավելորդ է համարում նախաքննության փուլը, սակայն, ներկայիս պայմաններում ավելորդ չի համարում միասնական քննչական մարմին ստեղծելը:

«Այս դրությամբ հնարավոր է արդարացված լինի, եթե, իհարկե, լուծվի նաեւ օպերատիվ ծառայությունների, այսինքն`հետաքննության մարմնի հետ սերտ համագործակցության հարցը: Բայց ամենակարեւորը, եթե էլ ձեւեր չթափելով՝ հենց իրենք, որպես «երդվյալներ» որոշելով անձի մեղավորության հարցը, դատարանին օրենքով մնա միայն պատիժ նշանակելու հոգսը…»,-ասում է Պ. Օհանյանը:

Ըստ նրա`քննչական մարմինը, այսինքն` նախաքննության փուլն, ընդհանրապես ավելորդ է: «Ավելին՝ չարիք, փաստացի արդարադատություն, ինքնադատաստան իրականացնող մարմին է»,- ասում է նախկին դատավորը:

Նրա կարծիքով` հետաքննությունից հետո (ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` 10 օրվա ընթացքում) գործն անմիջապես պետք է գնա դատարան եւ «քննությունը»՝ այն դատավարական գործողությունները, որոնք քննիչն է կատարում իր աշխատասենյակում, «գաղտնի» եւ ոչ հրապարակային, անօրինական տարբեր մեթոդներով եւ իր լիազորությունների չարաշահումներով, պետք է կատարվի դատարանում՝ հրապարակային:

Պարգեւ Օհանյանի կարծիքով հրապարակային քննությունը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի եւ ՀՀ Սահմանադրության պահանջն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter