HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյան. «Ամեն ինչ անելու եմ, որ գլխավոր դատախազը հանդես գա հաշվետվությամբ»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրեց, որ նրա մասնակցությամբ ՀՀ Սահմանադրություն եւ օրենք է խախտվում, եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում:

Խոսքը վերաբերում էր ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԱԺ-ին տարեկան հաշվետվություն ներկայացնելուն։ Որպես հիմնավորում Նիկոլ Փաշինյանը նշեց «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին պահանջը, այն է` «գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (այսուհետ` Ազգային ժողով) և Հանրապետության նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ազգային ժողովին հաղորդումը ներկայացվում է Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով»:

«Ե՞րբ է Հայաստանի գլխավոր դատախազը վերջին անգամ հաղորդում ներկայացրել ԱԺ»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Հովիկ Աբրահամյանը նախ հակադարձեց Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ կարծիք է ստեղծվում, թե նա խոսում է միայն խոսելու համար, ապա տեղեկացրեց, որ իր` ԱԺ նախագահի պաշտոնավարման տարիներին ոչ մի անգամ գլխավոր դատախազը հաշվետվությամբ հանդես չի եկել:

Ավելին` Հովիկ Աբրահամյանը համամիտ չէր պատգամավորի այն կարծիքի հետ, որ Սահմանադրությունը խախտվել է: «Ես պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի առջեւ այդ հարցը բարձրացրել եմ, նշել եմ, որ գլխավոր դատախազը պետք է հաշվետվություն ներկայացնի եւ ամեն ինչ անելու եմ, որ հանդես գա հաշվետվությամբ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը եւ հավելեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ չի սահմանում գլխավոր դատախազի կողմից ԱԺ-ում հանդես գալու պահանջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter