HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես է Միխայիլ Բաղդասարովը դարձել գիտնական

Գործարար Միխայիլ Բաղդասարովը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է: Թեկնածուականը պաշտպանել է 2008-ին: Ռուսական ցանցային «Դիսերնետ» միությունը հայտնաբերել է, որ Միխայիլ Բաղդասարովի թեկնածուականն ամբողջությամբ երկու տարբեր գրքերի արտագրություն է, որի գործարարի համար կարող էր թանկ արժենալ: 

«Դիսերնետ» միությունը հիմնադրել են փորձագետներ, լրագրողներ և հետազոտողներ: Համատեղ ուժեով քողազերծում են խարդախներին, կեղծարարներին և սուտասաններին: Համապատասխան համակարգչային ծրագրերի, փորձագիտական ու լրագրողական հմտությունների համախմբմամբ բացահայտում են գիտության և կրթության ոլորտում, մասնավորապես՝ գիտական աստիճան ստանալու կամ թեկնածուական պաշտպանության նպատակով արված կեղծիքները: 

Ռուս հայտնի դեմքերի կողքին հայտնվել է նաև Միխայիլ Բաղդասարովը: Նա թեկնածուականը պաշտպանել է «Ինտելեկտուալ կապիտալը կորպորատիվ հարաբերությունների համակարգում» թեմայով և ստացել սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի աստիճան: 

Ցանցի փորձագետները կազմել են համընկնումների աղյուսակ, որտեղից ակնհայտ երևում է, որ ամբողջ աշխատանքը վերցված է երկու հեղինակներից: 

Աղյուսակն արտացոլում է փորձաքննության վերջնական տարբերակը, որն իրականացրել են «Դիսերնետի» ակտիվիստները: Այն կազմվել է նախ հատուկ ծրագրերի միջոցով, այնուհետև «ձեռքի» և «աչքերի» մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ համադրվել և ստուգվել է: Փորձաքննության ժամանակ գույներով նշվում են ոչ կոռեկտ մեջբերումները, որոնք գիտական աշխատանքներից մեջբերումներ կատարելու չափանիշների խախտումներով են արվել: Աղյուսակում մգեցված են այն էջերը, որոնցում ներառված է բովանդակության կարևորագույն մասը՝ եզրահանգումներն ու պնդումները:

Առանց գույնի նշված են այն էջերը, որտեղ զանգվածային արտագրություն դեռևս չի հայտնաբերվել:

Մոխրագույնով նշված են Տիտղոսաթերթի, Բովանդակության, Ներածության, Գրականության ցանկի, հավելվածների, աղյուսակների, նկարների էջերը, որոնք տեքստային անալիզի չեն ենթարկվում:

Մանուշակագույն - Иванюк, Ирина Александровна, Рыночный механизм воспроизводства интеллектуального капитала [МИЭМ, Официальный оппонент: Стерликов Ф.Ф.] (Диссертация 2004)

Կանաչ - Шабанов, Александр Григорьевич, Интеллектуальный капитал коммерческой фирмы как фактор конкурентоспособности [РАГС, Научный руководитель: Гапоненко А.Л.] (Диссертация 2006):

Ցանցի ակտիվիստ Անդրեյ Ռոստովցևի դիտարկմամբ` այժմ Մոսկվայում տնտեսական գիտությունների ասպարեզում դիպլոմային կեղծ թեկնածուականներ գրող երկու ակտիվ «գործարան» է աշխատում: Քանի որ այդ կեղծիքներն անում են բարձրաստիճան ղեկավարների հովանու ներքո, այդ կառույցներն առանձնապես վախենալու բան չունեն: Ըստ Ա. Ռոստովցևի՝ առաջին «գործարանն» աշխատում է ՌԴ նախագահին կից  ժողտնտեսական և հանրային ծառայության ազգային ակադեմիայում (РАНХиГС) («Գործարանի» տնօրենը Գապոնենկո Ա.Պ.-ն է): Երկրորդն աշխատում է Էլեկտրոնիկայի և մաթեմատիկայի Մոսկվայի ինստիտուտի բարձրագույն դպրոցում («Գործարանի» տնօրենը Ստերլիկով Ֆ.Ֆ.-ն է):

Այս տեղեկությունները հաստատվել են հարյուրավոր կեղծ թեկնածուականների մասին «Դիսերնետի» կատարած վերլուծությունների շնորհիվ:

«Պրն Բաղդասարովի թեկնածուականը 50/50 ձևաչափով կազմած աշխատանք է, որը նշված երկու դպրոցների կատարած աշխատանքի արդյունք է: Հազվադեպ գործ է, երբ նրանք միևնույն հաճախորդին կիսում են: Հավանաբար «մրցանակը» հրապուրիչ է եղել, որ ստիպված են եղել համաձայնության գալ,- մեզ հետ զրույցում նշում է Անդրեյ Ռոստովցևը և ավելացնում,- պրն Բաղդասարովին ուղղակի ծաղրել են. սովորաբար այդ «գործարանները» հարյուրտոկոսանոց գրագողություն չեն անում, այլ դնում են ինչ-որ բան, որը քիչ է տարածված, բաց ու հրապարակային աղբյուրներից չէ, իսկ այստեղ ոչ սովորական, էժանագին աշխատանք է:

Ըստ ակտիվիստի` նման թեկնածուական ատենախոսությունը 200-500 հազար ռուբլի կարող է արժենալ:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ի՞նչ կա զարմանալու: Լիսկան էլ «գիտնական» է: «Սյունիքի փրկիչ» Մաքսիմի տղան՝Սյունիքի ներկա մարզպետը, նույնպես «գիտնական» է,բայց հայերեն 2 նախադասություն իրար հետևից չի կարում ասի. ՆՈՒՅՆԻՍԿ Լիսկան էր սրանից ավելի հասկանալի Հայերեն խոսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter