HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը` փակ դռների հետեւում

Այսօր ժամը 9-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դռնփակ նիստ է հրավիրել. քննարկում են համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը։

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 90-րդ հոդվածի համաձայն` համաներում հայտարարելու մասին հանրապետության նախագահի առաջարկությունը քննարկվում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, հանրապետության նախագահի եւ վարչապետի լիազորած անձինք:

Համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկությունն Ազգային ժողովի նիստում քննարկվում է արտահերթ: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հանրապետության նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն հանրապետության նախագահի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ համաներման մասին առաջարկը պատգամավորները քննարկելու են այս քառօրյայի ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter