HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի համաներման առաջարկը

Ընդլայնվել է քրեական օրենսգրքի այն հոդվածների ցանկը, որոնց վրա համաներման ակտը կիրառվելու է: ՀՀ նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԺ ամբիոնից ներկայացնելով ՀՀ նախագահի համաներման առաջարկը, որը հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, ասաց, որ այս համաներումն իր «մարդասիրական քայլով» տարբերվում է նախորդ համաներումներից:

Օրինակ` այս անգամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մաuը կրճատվում է վեց ամսով` սպանություն, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել, մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակել, մարդու թրաֆիքինգը կամ շահագործում, երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգ կամ շահագործում, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավել եւ այլ հոդվածներով դատապարտյալների համար:

Հրայր Թովմասյանն ասաց, որ այս պահին չի կարող հրապարակել ստույգ թվեր, թե քանի հոգու վրա է տարածվելու համաներման ակտը, քանի որ այն հասու չի եղել համապատասխան մարմիններին, հետեւաբար չեն կարողացել հաշվարկել: Ըստ նախարարի` մոտ 400-500 մարդ անմիջապես է ազատվելու, իսկ մնացածի մասով պարզելու համար աշխատանքները են կատարվում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter