HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կոմիտասի «Կռունկ»-ն ու «Հով արեք, սարեր ջան»-ը ճապոներեն (լուսանկարներ)

Նորաբաց «Հիկարի» հայ-ճապոնական գիտամշակութային կենտրոնում տոկիոյաբնակ հայ ջութակահար Կարեն Իսրայելյանի և ճապոնուհի կոտոյահար Ասուկա Յոշիձակիի երեկ կայացած համերգի ժամանակ բացի ճապոնական երաժշտությունից հնչեց նաև Կոմիտաս:

Ասուկան և Կարենը 2012 թվականից նվագում են ջութակ և կոտո (ճապոնական տավիղ) դուետում:

Կոտոն ճապոնական կսմիթային գործիք է, որն ունի մոտ 1000 տարվա պատմություն, Չինաստանից Ճապոնիա է եկել 710-793 թթ.: Օգտագործվել է որպես բարձր խավի կրթության և ժամանցի անփոփոխ գործիք: Այն նվագում են աջ ձեռքի մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով (հարիչով): Գործիքի յուրահատկություններից մեկն էլ այն է, որի 13 լարերի  տոնայնությունները կոտոյահարը ստիպված է ամեն նոր կատարումից առաջ փոխել լարերի տակ տեղակայված փղոսկրյա կարգավորիչների օգնությամբ:

Համերգը մեկնարկեց «Կռունկ»-ով, որից հետո ջութակի և կոտոյի լարերով հնչեցին Կոմիտասի ևս երկու ստեղծագործություն՝ «Ալ այլուղսը» և «Վաղարշապատի պար»-ը:  Դրանից հետո հնչեցին ճապոնացի կոմպոզիտոր Միայագիի ստեղծագործություններից:

Հանդիսատեսին իր կատարումներով հաճելիորեն զարմացրեց նաև ճապոնացի երգիչ Յուհեի Ցուչիդան՝ իր «Հով արեք, սարեր ջան»-ով:

Մեկնաբանություններ (1)

Samvel
«Կռունկ»-ն ու «Հով արեք, սարեր ջան»-ը լուսանկարներում)))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter