HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Չինարենի ուսուցման առաջին դասարանը՝ Գյումրիում

Գյումրիի Վ. Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում շուտով կսկսի գործել չինարենի ուսուցման դասարան: Այդ նպատակով պայմանգիր է կնքվել դպրոցի եւ Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում արդեն 5 տարի գործող Կոնֆիցիուսի ինստիտուտի միջեւ:  Գյումրիում չինարենի ուսուցման առաջին դասարանի հանդիսավոր բացումը տեղի էր ունեցել հոկտմեբերի 7-ին, որին մասնակցել էին ԵՊԼՀ պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, Կոնֆիցիուսի ինստիտուտի տնօրեն Նաիրա Գրիգորյանը,Կոնֆիցիուսի ինստիտուտի դասախոս Լի Չյանգոգը եւ ուշուի դասախոս Մաո Մինգչունը:

Թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանի փոխանցմամբ, չինարենի ուսուսման նորաբաց դասարանը նախատեսված է աշակերտների, ուսանողների եւ պարզապես լեզուն սովորելու ցանկություն հայտնողների համար՝ առանց տարիքային սահմանափակման: Ուսուցումը վճարովի է:  Աշակետների համար ամսվա կտրվածքով վճարը կազմելու է 10 հազար դրամ, ուսանողների համար՝ 12 հազար եւ քաղաքացիների համար՝ 15 հազար դրամ:

«Ուսուցանող դասախոսը շաբաթական երկու օր գալու է Երեւանից,  1.5-2 ժամ տեւող դասապրոցես է լինելու, դասարանը հագեցած է համակարգչային տեխնիկայով, թարգմանիչ չի լինելու: Մեզ հավաստիացրեցին, որ դասավանդման այն մեթոդը, որ կիրառում է չինացի ուսուցիչը կարիք չունի միջնորդների»,-ասաց թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Հ. Պետրոսյանը

Այս պահին ընդամենը 7 աշակերտ է ցանկություն հայտնել սովորելու չինարեն, սակայն դպրոցի տնօրենը վստահ է, որ թիվն ավելանալու է: «Պարտադիր չէ, որ խմբում լինեն նույն տարիքային խմբի մարդիկ,-նկատեց Հ. Պետրոսյանը,- քանի որ բոլորն էլ պիտի սկսեն սովորել զրոյից, ապա խմբում կարող են լինել եւ 12 տարեկան դպրոցական, եւ 21 տարեկան ուսանող, եւ 44 տարեկան գործարար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter