HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշում հակառակորդի կրակից զինվոր է սպանվել

Այսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը իր խորին ցավակցությունն է հայտնում շարքային Գարիկ Արտակի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Մեկնաբանություններ (3)

Վեհարի Առաքելյան
Այս հաղորդագրությունը պետք է սկսվեր ոչ թե ,,հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա,, խոսքերով, այլ ,,Սեյրան Օհանյանը չգիտեր, որ մենք պատերազմական դրության մեջ ենք և թուրքը մեր թշնամին է, նա համապատասխան հրաման չեր արձակել մեր զինվորներին զրահապատ մեքենաներով տեղափոխելու մասին, որի հետևանքով ...,,: Գիտեր կամ չգիտեր երկու դեպքում էլ մեղք ունի և ես նրան առաջարկում եմ հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Aso
Yes chem haskanum ays yerkri patasxanatuner@ inch en mtacum, gnan Charencavan yelak uten kam el shqaxmbov KAMAZ-i bacum anen?? 1000 amot!!, xerch u krak jorovurdin el tornelov sahmannerin anter anognakan, kam spanvum en safarovneri kormic, kam aprum en bolorovin patahakan, anapahov mtnolortum. Pastoren ays yerkir@ pashtpanum e miayn hayi xerch tesak@ isk vomanq irenc lakotnerov u sapraglurnerov anhog aprum en, cheee es puchik@ paytelu e.
mtacox
mer naxararnern u pashtonyaner@ baci lapeluc urish bani masin chen karox mtacel,nranc mtqum miayn poxer en frrum,ev mardkanc talanelu mtqer.nranq tqac unen mer zinvorneri u nranc aroxjutyan masin...inchnerin e petq mtacel zinvorneri masin,che vor nranc mej chkan irenc lakotner@,nranq vaelum en kyanq@ mer zinvorneri kyanqi hashvin,,,,Tox astvac patji bolor mexavornerin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter