HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ադրբեջանի նենգ սադրանքն էր, որը պատասխան է ստանալու»

Հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում Տավուշի մարզում՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում, հակառակորդը կրակ էր բացել ավտոճանապարհով ընթացող ավտոմեքենաների վրա: Կրակահերթից տուժել էին ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Կրակահերթի հետեւանքով զոհվել էր զինծառայող:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի կառավարությունը այս միջադեպի վերաբերյալ, եւ ինչ քայլեր են ձեռնարկվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների, վիրավոր ազատամարտիկների բնակարանային հարցերը լուծելու համար:

Հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` սա Ադրբեջանի նենգ սադրանքն էր, որը պատասխան է ստանալու: Վարչապետի կարծիքով՝ այս ամենը հետընտրական Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքն է:

Թեւան Պողոսյանն առաջարկեց Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ հարցը բարձրացնել նաեւ ՀԱՊԿ-ի պայմանագրի շրջանակներում, որպեսզի զինամթերք չվաճառվի մեր թշնամիներին, որոնք ոտնձգություններ են իրականացնում մեր պետական սահմանի նկատմամբ:

Վարչապետն ասաց, որ «նման կոնսուլտացիաներ կլինեն» եւ նման կոնսուլտացիաները շատ դեպքերում հրապարակային չեն դառնում:

Ինչ վերաբերում է բնակարանային խնդրին, ապա Տիգրան Սարգսյանը նշեց, որ բնակարանի կարիք ունեցողներին բնակարանով ապահովելու ծրագիրը մի փոքր դանդաղել է այն պատճառով, որ բնակարանաշինությանը հատկացվող ծրագրերի ֆինանսավորումը 2010-2011թթ. կրճատվել էր: Պաշտպանության նախարարության հետ մշակվում է ծրագիր, ըստ որի ավելացվելու են ֆինանսական միջոցները զոհված ազատամարտիկների ընտանիքներին, վիրավոր ազատամարտիկներին եւ այլ խմբերի անձանց բնակարանի խնդիրները լուծելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter