HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև 35 տոննա գոմաղբ է լցվում Սևանա լիճ

Սևանա լճի ավազանը, որը հատուկ պահպանվող տարածք է համարվում, երկրի ամենաարևային հատվածներից մեկն է, որը կարելի է օգտագործել էներգիա ստանալու համար: Բացի արևից, Սևանի ավազանում կարելի է էներգիա ստանալ նաև քամուց: Տնտեսական գիտությունների թեկնածու Միքայել Շեկոյանն այս ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությանն առաջարկում է ուշադրություն դարձնել և խթանել մաքուր վերականգնվող էներգիայի ստացման ոլորտը, միևույն ժամանակ լուծել Սևանա լճի աղտոտվածության խնդիրը:

Սևանա լճի ավազանում ապրող բնակչությունը զբաղվում է  անասնաբուծությամբ, ինչը նպաստում է Սևանա լճի աղտոտմանը: Սևանի ջրի հիմնական աղտոտիչը գոմաղբն է: Ըստ գիտնականի հաշվարկների՝ 90 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն է պահվում Սևանա լճի ավազանում, 600 հազար գլուխ ոչխար, նաև խոզեր, թռչուններ և այլ ընտանի կենդանիներ: 

Գոմաղբը կուտակվում է գոմերի կողքին՝ հետագայում դաշտերում պարարտանյութ դարձնելու նպատակով: Այդ ժամանակահատվածում անձրևաջրերի միջոցով գոմաղբը լցվում է Սևանա լիճ: 90 հազար գլուխ եղջերավորների համար 550 հազար տոննա գոմաղբ է հաշվարկվում տարեկան Սևանա Լճի ավազանում: Տարեկան մինչև 35 տոննա գոմաղբ է լցվում Սևանա լիճ: Երբեմն գոմաղբը նաև օգտագործվում է որպես վառելիք, այսինքն՝ էներգիայի աղբյուր: 

Հենց այս պատճառով պետք է Սևանա լճի ավազանն օգտագործել որպես էներգիայի ստացման մաքուր, վերականգնվող աղբյուր:

Միքայել Շեկոյանը նշում է, որ Սևանա լճի ափերը սեփականաշնորհված են: «Լավ է, որ Սևանա ջուրը սեփականաշնորհված չէ»,- ասում է նա և առաջարկում Սևանա լիճը աղտոտումից պահպանելը դարձնել համապետական հարց: Այդ նպակատով բանկային ֆինանսավորումներ հատկացնել ցածր տոկոսադրույքներով, ազատել հարկային պարտավորություններից հատուկ սարքավորումների ներկրման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter