HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտեղյակ և անտարբեր ՀՀ մշակույթի նախարարությունը

Վրաց ուղղափառ եկեղեցին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում որպես իր ունեցվածք գրանցել է ավելի քան 20 մշակութային-եկեղեցական կոթող, այդ թվում նաև Ասպինձային շրջանի հայաբնակ Դամալա գյուղում գտնվող Վանքը, Ախալցխայում գտնվող Քրոջ և Եղբոր մատուռները և այլ կոթողներ:    

Ճշտելու համար, թե արդյոք այս ամենին տեղյակ է ՀՀ կառավարությունը` ի դեմս մշակույթի նախարարության, դիմել էինք ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Նախարարին հարցրել էինք, թե արդյոք այդ հարցով դիմել են Վրաստանի կառավարությանը, ինչ պատասխան են ստացել, տեղյակ է նախարարությունը, թե հայկական ինչ այլ կոթողներ են սեփականաշնորհվել Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից և վերջապես` ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ մշակույթի նախարարությունը` կանխելու Վրաց եկեղեցու կողմից հայկական մշակութային հուշարձանների հետագա սեփականաշնորհումը:

Մեր նամակից մեկ ամիս անց ստացել ենք մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի պատասխանը: «Հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունն իր տրամադրության տակ չունի որևէ պաշտոնական տեղեկատվություն վրաց ուղղափառ եկեղեցու կողմից Սամցխե-Ջավախքի շրջանում 27 հայկական պատմամշակութային հուշարձանները որպես սեփականություն գրանցելու կամ սեփականաշնորհելու վերաբերյալ»:

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ «օտարերկրյա պետությունների, այդ թվում նաև Վրաստանի տարածքներում գտնվող և այդ երկրների ժառանգության մաս կազմող հայկական պատմամշակութային անշարժ և շարժական հուշարձանների պահպանության և դրանց պահպանվածության ապահովման հետ կապված խնդիրների վրեաբերյալ մշտապես փոխադարձ կապով տեղեկություն է փոխանակվում և ապահովվում անհրաժեշտ գործընթաց»:

Թե ինչպես է ապահովվում անհրաժեշտ գործընթացը, եթե նախարարությունն անգամ տեղյակ չէ սեփականաշնորհված հայկական եկեղեցիների կամ մատուռների մասին, հայտնի չէ: Ըստ ամենայնի, դրա հետևանքով է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին առաց խոչընդոտների շարունակում է սեփականաշնորհել Սամցխե-Ջավախքի տարածքում գտնվող մատուռները:

Վանք եկեղեցու լուսանկարը` Ս. Կարապետյանի «Ջավախք» գրքից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter