HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

31.5 միլիոնանոց հատուկ չվերթ

Հոկտեմբերի 23-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը պատվիրակությունով մեկնել էր Բրյուսել` մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Պատվիրակությունը, որի կազմում եղել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, Բրյուսել է գնացել հատուկ չվերթով, ինչը թանկ հաճույք է:

Հոկտեմբերի 21-ին կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Հայրապետ Սիմոնյանը պայմանագիր է կնքել «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի հետ` հատուկ չվերթի ծառայություններ մատուցելու մասին:

Ընկերությունը հոկտեմբերի 23-ին Երեւան-Բրյուսել (Բելգիա) եւ հոկտեմբերի 24-ին` Բրյուսել-Երեւան ուղղությամբ B-737-500 մոդելի ինքնաթիռով ապահովել է վերը նշված պատվիրակության 9 ժամ 15 րոպե տեւողությամբ հատուկ չվերթը, ինչը հարկատուներիս վրա արժեցել է 31 մլն 527 հազար դրամ:

Մեկնաբանություններ (1)

karen
Dranq bolorn el mec talanchi en, varcapeti gl[avorutyamb.Ashotyann el verjers bjskakan instituti Dilujanum gtnvox aroxjaranann e sepakanashnorhel,kolektivin zrkelov hangsti hnaravorutyunic,de eritasard bazeakan e,isk bazen el gishatich e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter