HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Հայանտառի» տնօրենը պաշտոնապես հերքում է, որ գեներալներն ու պաշտոնյաները սղոցարաններ ունեն

«Հետքը» գրել էր, որ «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանի ենթակայությունից «կորել էր» 5,6 մլն դրամին համարժեք 530 խմ վառելափայտ և 7 խմ շինափայտ, որի առիթով քրեական գործ էր հարուցվել:

«Քրեական գործը հարուցված է պահեստապետի` Մաշինյանի վրա, և նա վերականգնել է այդ գումարը: Կամո Շահնազարյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել»,- «Հետքի» հետ զրույցում նշեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:

Դեռ 1998-ին «Հայանտառը» Երեւանի կոնյակի գործարանի հետ կաղնու տակառանյութի մատակարարման 15 տարվա պայմանագիր էր կնքել, որը սակայն գործել է մինչեւ 2001-ը, երբ Կառավարությունը  «ՀՀ անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների պահպանությունը բարելավելու մասին» թիվ 49 որոշմամբ սահմանել էր. «Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի տարածքներում արգելել հետեւյալ ծառատեսակների` ընկուզենու, հացենու, տանձենու, կաղնու, թխկենու, լորենու եւ թեղու անտառվերականգնման նպատակով հատումները»: 

«Այդ արգելանքի հիմնական նպատակը եղել է կաղնու ծառատեսակի հատման արգելանքը, մնացածը ուղեկցող ծառեր են,- ասում է Մաթեւոսյանը,- ես ստվերային մոտեցումներին եմ տեղյակ: Կառավարությունը որոշում է ընդունել նրա համար, որ դադարեցվի «Հայանտառ»-կոնյակի գործարան պայմանագիրը, որը կնքվել է մի քանի տարով»: Եվ հարցին, թե ինչու է 2006-ին Կառավարությունը անտառվերականգնման հատումներին ոչ ենթակա ծառատեսակների ցանկից հանել կաղնին, իսկ 2007-ին ուժը կորցրած ճանաչել 2001-ի այդ որոշումը, Մաթևոսյանը պատասխանում է. «Մեր անտառային ֆոնդի կաղնի ծառատեսակը մեծ ծավալ ունի: Մեզ նաև շատ եվրոպական մասնագետներ մեղադրում են, որ մենք չափից ավելի շատ գերհասուն անտառներ ենք պահում»:

Իսկ տարբեր գեներալների ու պաշտոնյաների սղոցարանների վերաբերյալ էլ «Հայանտառի» տնօրենը նշում է. «Պաշտոնապես ասում եմ, որ արդեն տարիներ շարունակ նման երևույթ չկա: Այն, ինչ որ տարածված էր 1990-ականներին կամ 2000-ականների սկզբին, երբ այսպես կոչված գեներալները զբաղվում էին անտառհատումներով, նման երևույթ վաղուց չկա»:

Մաթեւոսյանն ասում է, որ նման կարծիք է ստեղծվել այն պատճառով, որ բանակին տրամադրվող փայտը տեղափոխում են պաշտպանության նախարարության մեքենաներով, և մարդիկ մտածում են, որ զինվորականները չարաշահում են իրենց պաշտոնները:

Մեկնաբանություններ (1)

svoy
мягко говоря, безграмотные рассуждения директора Арлес-а (который справедливее было бы переименовать в Армпень, поскольку пней стало намного больше чем деревьев!) имеют своей целью полностью *избавить* страну от ценнейшего народного достояния--семенных дубовых лесов...последствия такой порочной практики, когда лес рубят при отсутствии молодняка дуба, очевидны--за короткое время уникальная лесная экосистема просто исчезнет...а сказки про депутатов и генералов-собственников лесопилок действительно канули в лету, они сейчас таким *грязным* бизнесом больше не занимаются--ПАЛОЖ ЧИ...они сейчас *элита*...как говорил один мой старый приятель--Расступись грязь, говно плывет!...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter