HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Ալեքսանյանը իր ընտրողներին «լավ լողացրել» է

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (մականունը՝ Լֆիկ Սամո) մեկ անգամ չէ, որ հայտարարել է պատգամավոր վերընտրվելու մասին, դարձյալ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքից: Ընտրողներին սիրաշահելու համար նա նույնիսկ իրեն պատկանող «Երեւան սիթի» խանութների ցանցի աշխատողներին է ընտրում այդ համայնքի բնակիչներից:

Քանի որ պատգամավորի մտադրությունները հստակ են, եւ ամենայն հավանականությամբ ստացել է ՀՀԿ-ի աջակցությունը, Սամվել Ալեքսանյանն արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը: Գործարար պատգամավորը ակտիվորեն սկսել է հովանավորել ուսանողներին, վճարում է նրանց վարձավճարները, հոգում հիվանդների առողջապահական ծախսերը: Մի խոսքով` իրեն պահում է իսկական «ընտրյալի» նման: Օրեր առաջ էլ Ս.Ալեքսանյանը Մալաթիա Սեբաստիա համայնքի մոտ 130 բնակչի իր հաշվին տարել է Վրաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ Քոբուլեթի, եւ նրանց պատիվ է տվել: Պատգամավորն իր իր նեղ շրջապատում հայտարարել է, թե մարդկանց ծով է տանում, որ «լավ լողանան»:

Սամվել Ալեքսանյանն այն պատգամավորներից է, որ փողին փող չի ասում եւ, եթե ցանկանա, կարող է նույնիսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ամբողջ բնակչությանը տանել Քոբուլեթի ու «լավ լողացնել»:

Սամվել Ալեքսանյանի եկամուտները տարեցտարի ավելանում են: Պատճառը մի շարք ոլորտներում եւ ապրանքատեսակների գծով իր ընկերությունների գերիշխող դիրքն է: Օրինակ՝ իր գույքի եւ եկամուտների 2008 թ. հայտարարագրում Ս. Ալեքսանյանը հայտարարագրել է 316.145.910 դրամ եկամուտ: Պատգամավորի եկամուտները 2009-ին ավելի են մեծացել: Նրան չի խանգարել նույնիսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինչի պատճառով շատ գործարարներ ուղղակի «սկեցին»:

2009 թ. Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել «Մերսեդես 500» եւ «ՎԱԶ 21124-110» ավտոմեքենաներ ու հետն էլ հայտարարագրել 439.513.440 դրամ: Անշուշտ, պատգամավորի եկամուտները ներկայացվածից մի քանի անգամ ավելի շատ են: Կառավարությունն այնպիսի «անատամ» որոշում է ընդունել եկամուտների հայտարարագրման համակարգում, որ որեւէ մեկը չի կարող ստուգել, ասենք՝ Սամվել Ալեքսանյանը 2 ավտոմեքենա է իրականում գնել, թե 12: Կամ 439 մլն-ի եկամուտ ունի, թե 839 մլն-ի:

Սամվել Ալեքսանյանի «բարեգործական» ակցիաների մասին տեղեկություն ստանալու համար զանգահարեցինք նրա բջջային հեռախոսահամարին: Զանգին պատասխանեց անծանոթ տղամարդ եւ ասաց, որ պատգամավորը Երեւանում չէ: «Լեննականում ա, երեւի մի շաբաթից նոր կգա»,- ասաց անծանոթը: Հարցին, թե իրականում պատգամավորը քաղաքացիներին Քոբուլեթի տարել է, թե ոչ, անծանոթ տղամարդը պատասխանեց. «Հա, ախպերս, տարել ա: Մնացածը իրանից հարցրա»:

Մեկնաբանություններ (23)

nina
ev yndhanrapes bolor oligarxneri dzerqin dzer chvjaraac ashxatavarcn e u toshaky,npasty u dzezanic arvac gandzumnery.dra dem yndvzel e petq.
NINA
GITEQ TE INCH POXEROVA LOXACNUM? DA DEZANIC EV DZER EREXANERIC TALANAC POXERN EN.AMBOXJ ARTASAHMANI JAMKETANC MTERQNERY,VORONQ PITI TAPEN,BERUM EV DZER VRA E VAJARUM.AY MIAMITNER.
SOFIA
ba vor Aleqsanjani angraget hecelazore tesneq kkwrceq amborj Hajastann irencn e mict arajnordvelov ujeri mot micht el tyln e meravor arajabanov
Hay_Axcik
12. ԱՐԹՈՒՐ, ed SITY-neric gone ogtvoxnner kan?? Sax apranqy LFIK SAMON hor Ginna drel,, ed xanutnery tenc chox chox um hamar eq bacel aj chtesner?? Erevi amen amsva verj sax uteliqqnery tanum tapum eq, bajc cheq ejanacnum, vor joxovurdy ogtvi che???? LFIK SAMON kam bolor PATGAMAVORNERY iranc vor CHXEN el meka nujn GOMIC durs ekacnern en mnalu. CHTES u CMARD! Ba vor imanas es vonc em zzvum qo LFIKIC u mjus Ptgamavorneric?????
ara
Նայեք, թե ինչ գրագետ են գրում նրանք, որ ասում են : Էդպես գրողին լֆիկ սամոն քիչ է
hovik
Samvel Alexanyann arachin problemn e Haisdanoom vor bidi lootsvi. Ais avazage charashahoom e bolor Haisdani zhoghovoortin yev na hamar meg batcharne Haisdani ginachin. Inchoo ais ishxanootyooner ais hartse chen lootsoom, ardyok nerak payaderen Samvel Alexanyani hed?
Ringo
Ai kakoi dobry Lfik, pramo Ded Moroz......... huzveci, ai balam........ Vse eto bylo by smeshno, kogda by ne bylo tak protivno ///
Karen
Gijo 14 ! qez ervevi lav vaxecrel a lfik dzadzan ! parvana-um matucoxi pashton a tvel, hastat !!!
haykUS
He needs to go to jail and his all posessions confiscated. We need to be tough with bloodsuckers of our Armenia. Obviosly he is very close and pays tons of money to Serz and all of them. They all will burn in Hell.
Gijo
Samon lav marda baycte trtakycneryn chy syrum u henc meke dure chy galys bernum shenki mutky mot zpanuma. kam vaxecnum
W. Wallace
Հարգելի Արթուր, գոնե Ձեր ազգանունն էլ գրեք, որ թերեւս մենեջերի պաշտոն ստանալու հեռանկար բացվի
ընթերցող
Կառավարության որոշումների էլ Լֆիկ Սամոն ու իր նման մյուսներն են հանել տվել, որ իրենց չվնասի: Է, մի՛ ընտրեք...
ԱՐԹՈՒՐ
ԼԱՎԱ ԱՆՈՒՄ ՀԵՆԱ 100 ՀԱՏ ԳՕՌՑԱՌԱՆ ԿԱ ՈՉ ՄԵԿ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ:ՀԵՆՑ ՄԵԿԸ ՍԱՐՔՈՒՄԱ ՄԻ ԲԱՆ ՍԱՂՏ ԱՌԴԵՆ ՍԿՍՈՒՄ ԵՔ ԽՈՍԱԼ:ՀԱՄԵԼ ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՉԻ ԸՆԴՈՒՆՈԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՏ ՍԻՏԻԻ ՏԱՐԱՑՔՈԻՄ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ ԵՍ ՕՐԻՆԱԿ ԴԱՎԹԱՇԵՆԻ ՍԻԹԻՈԻՄ ԵՄ ՏԵՆՑ ԲԱՆ ՉԿԱ:ԹՈՂԵՔ ԳՕՆԵ ԵՍ ՄԱՐԴԸ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԲԱՑԻ ԻՆՉ ԵՔ ՈԻԶՈՒՄ ՀԱՅԵՐ?
Karen
Armen 5 ! Neroxutyun em xndrum ! kneres, aper ! shat jxaynacac ei...
Vahan
inchu cheq @ndunum im meknabanutyunner@ ayntex voch mi cenzurayic durs ban chka? xndrum em patasxaneq harcis, qani vor sa arajin depq@ che, es saytn el darcav ishxanamet?
Vahan
Այդ ամեն ինչը նրանիցա վոր էս Հայաստանում բիզնեսը բիզնեսի չի նման. քաղաքականույունը քաղաքականության, մշակույթը մշակույթի, ամեն ժողովուրդ արժանիա այն պատգամավորի որին ընտրելա իսկ բանգլադեշն արժանիա նախկին անգրագետ, լիֆ ծախողին: ԱԺ հիմնական գործառույթը օրենսդրական գործառույթնա ու Լֆիկը Տիգրան Կարապետիչին հետևելով ոչ թե ժողովրդին Սևան կամ Քոբուլետի տանի լողացնելու այլ ասի թե քանի ազգօգուտ օրենքի նախագիծա ներկայացրել, քանի նիստիա ներկա եղել ինչ հանրօգուտ քաղաքական կամ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել..........................
W. Wallace
Մեր ընտրողի մտածելակերպի գլոբալ խնդիրն է. մտածել, թե ինչ է անում թեկնածուն անձամբ իր համար: Տարավ «լողացրեց», լավնա, գործի ընդունեց՝ առավել եւս: Քանի այդպես է, երկրի վիճակը չի փոխվի: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ հեռու չէ օլիգարխների գույքի ազգայնացման պահը, պահը հասունանում է:
Gago
inchu cheq @ndunum im meknabanutyunner@ ayntex voch mi cenzurayic durs ban chka? xndrum em patasxaneq harcis, qani vor sa arajin depq@ che, es saytn el darcav ishxanamet?
Armen
Karen jan es serialner 4em nayum andanrapes aravel evs haykakan in4 verabervuma qcnelu,uremas esel dzer nman shqer kyanqov kapreyi,es vo4 ashxatumem kam ashxatelem urishneri hamar,vor vaxenam u qcnem.es qo het khamadzaynvem azgi qcnoxutyamb,asem erb eka Hayastan vo4 mek 4er xosum iranov amen meka mekic er xosum te inchqan mec en tvyal mardik,vo4 mek iranic 4er xosum vor aser es esem.Xndrum em indzel mi viravori.Mersi
Gago
Armen jan du iroq gna seryal nayi, paron aleqsanyanic milionavor xelaci mardik kan, u ete Hayastanum iroq aroxch shukayakan mrcakcutyun liner es vstah em vor paron Aleksanyan@ minchev hima kzbaxver lifi ar u caxov, hima ira nman angraget mardik en mer oligarxner@ mer hayastani mecaharusner@, qani vor menashnorner@ tvel en dzerqner@ harker chen vcharum ev irenc biznesi volortum mrcakic chunen, nman hnaravorutyun 2rd dasarancun el tas karoxa Aleksanyanic el araj gna, u chi kara nman mardun halal lini qani vor nman mardik joxovrdi aryan hashvin en harstanum, halala en mardun ov aroxch mrcakcutyan mej karoxanuma arajatar dirqer gravel, voch te Aleksanyani Tsarukyani u mnacac shat shateri nman zavtelov ev mekashnornerov!
Արման
եթե փողին փող չի ասում, թող Մալաթիայի Սիթի-ի դիմացի փողոցը նորմալ ասվալտապատի
Karen
1. Armenin ! gna serial nayi, qo inch bann a commentner es grum ?? inchkan es azge pti qcnox mna ???
Armen
lava anum astvac ta hazar tari apri,karuma ashxatuma vor menq 4enq karum ova mexavor.Es iran vo4 gitem vo4el 4ana4um em,,,halala,kara tox BG um gorc dni ashxatenq te 4e bani hetevic eq anke.Bulxaracin senc bana asum,,,,,,,,,,,,,,banica utoxa mexavor 4i tvoxna mexavor.ALEKSANYAN ARA4 MIN4EV VERJ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter