HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Պետրոսյանի գործով նիստը ավարտվել է, նրա ինքնազգացողությունը վատացել է

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 3 ժամ անց ավարտվել է Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մինչդատական նիստը: Այս պահին դատավորը գտնվում է խորհրդակցական սենյակում, իսկ Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է: Դատարանի դիմաց գտնվող շտապ օգնության բժիշկներն այս պահին նրան օգնություն են ցուցաբերում:

Նիստի ողջ ընթացքում դատարանի դռան առջեւ կանգնած էին արվեստագետներ, լրագրողներ, մտավորականներ, ում առջեւ դուռը կողպված էր, եւ որեւէ մեկին ներս չէին թողնում:

Նիստից հետո լրագրողների հետ զրուցեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով նշեց, թե քննիչը հենց նիստի ժամանակ հրաժարվել է նախորդ 4 դրվագներից, իսկ փորձաքննությունների արդյունքները պատրաստ են եղել դեռեւս 4 օր առաջ, որոնք հիմք են տալիս ասելու, որ Վ. Պետրոսյանի մեղքը հաստատված չէ: 

Դատարանում ներկայացվել են նաեւ այլ նյութեր, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն: Այդ նյութերը մինչ դատավարությունը չեն ներկայացվել փաստաբանին, եւ առաջին անգամ հրապարակվել են դատարանում: Դա է պատճառը, որ դատարանի որոշումը կհրապարակվի մոտ 1-2 ժամ անց:

Լուսանկարում՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը

Մեկնաբանություններ (1)

Ara
Vardan@ Shantiz aveli vtangavor e HHKi hamar. Aynpes vor arit@ kogtagorzvi Vardanin lreznelu hamar.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter