HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արտահերթ նիստ` կուտակային կենսաթոշակների վերաբերյալ

ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ՀՅԴ-ական պատգամավորների նախաձեռնությամբ կազմակերպել են ստորագրահավաք` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով:

Պատգամավորներին հաջողվել է հավաքել անհրաժեշտ ստորագրությունների քանակը եւ քառօրյա նիստերի ավարտից հետո` նոյեմբերի 15-ին, առաջարկում են անցկացնել արտահերթ նիստը` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում, ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում, ««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ընդունելու մասին հարցերը քննարկելու օրակարգով:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իրենք պահանջում են մեկ տարով հետաձգել կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրությանն 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter