HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատը» կոչ է անում պաշտպանել Ազատ Օրդուխանյանին

Արտերկրում հետզհետե ձևավորվում է Հայրենիքում տիրող իրավիճակի նկատմամբ գիտակից և այդ իրավիճակի պատասխանատու վարչախմբի նկատմամբ պահանջատեր ու ընդդիմադիր կեցվածք։ Փորձելով կանխել այդ երևույթի տարածումն ու պահպանել արտերկրի հայկական գաղթօջախների վրա անցնող ժամանակաշրջանում ձեռք բերած իր որոշակի հսկողությունը` իշխանությունն անցել է գրոհի և փորձում է խեղդել իր համար առավել մտահոգիչ զարգացումները:

Դրա վառ ապացույցն է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի դեմ սկսված աննախադեպ և անընդունելի արշավանքը, ինչի արդյունքում վերջինս ներկայացրել է զբաղեցրած պաշտոնից իր հրաժարականը:

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Ազատ Օրդուխանյանի նախագահությամբ, սփյուռքահայ համայնքային ներկայացուցչական կառույցներից առաջինն էր, որ 2012թ. հունիսին բժիշկ Վահե Ավետյանի դաժան սպանության դեպքից սկսած, հստակ դիրքորոշում որդեգրեց Հայաստանում տիրող հոռի և կործանարար իրադրության նկատմամբ։

Անցել են այն ժամանակները, երբ շահարկելով հայրենաբաղձ սփյուռքահայերի զգացմունքային տրամադրությունները, վարչախմբին հեշտությամբ հաջողվում էր արտերկրյա համայնքներում ներկայանալ որպես խորհրդանիշը երկար սպասված ու ի վերջո իրականություն դարձած հայկական պետականության: Ներկայումս քչերն են միայն կասկածում, որ պետականության պատմուճանի տակ թաքնված այդ խավն ու անձիք ազգի ու պետության առաջնային հակառակորդներն են:

«Սարդարապատ» շարժումը դատապարտում է Հայաստանում իշխանությունը զավթած վարչախմբի այս ոտնձգությունները և համոզվածություն հայտնում առ այն, որ դրանք ձախողվելու են, որ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի և Ազատ Օրդուխանյանի օրինակները վարակիչ են դառնալու և արտերկրի հայության ու նրա կառույցների մեծամասնությունը չեն հապաղելու հետևել այդ կեցվածքին:

«Սարդարապատ» շարժումն իր ամբողջական համերաշխությունն է հայտնում Ազատ Օրդուխանյանին և հորդորում նրան մնալ իր պատասխանատու պաշտոնում ու շարունակել պայքարը հանուն Հայաստանում պետականության հաստատման, այդ կարևոր խնդրում սփյուռքահայության լրացուցիչ ներգրավման, համահայկական շահերի հետապնդման և գերմանահայության շահերի պաշտպանության:

«Սարդարապատ» շարժումը կոչ է անում մտահոգ հայությանը պաշտպան կանգնել վարչախմբի պառակտիչ մեքենայությունների թիրախում հայտնված մեր հայրենակցին և սատարել նրա ազգանվեր գործունեությունը։

«Սարդարապատ» շարժում

Lուսանկարը` Ազատ Օրդուխանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

HAYG
DO CEZ ENCHI TEX EK DREL BOLORT MEYASIN KANI HOGI EK HA?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter