HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաբացվեց Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդյանի կիսանդրին

Հակոբ Պողոսյան

Նոյեմբերի 24-ին Ղարաբաղում նշվեց Սրխավենդի մոտոհրաձգային առանձնակի գումարտակի կազմավորման 22 ամյակը: Գումարտակի տարածքում վերաբացվեց Արցախի հերոս  Պետրոս Ղեւոնդյանի (Պետո)  բրոնզե կիսանդրին: Երեք տարի առաջ այստեղ տեղադրվել էր Պետոյի գիպսե կիսանդրին: Կիսանդրու հեղինակը Անդրանիկ Պողոսյանն է:

Պետրոս Ղեւոնդյանը 1989 թ.-ից ակտիվ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը եւ ազատագրական մարտերին՝ Արցախի տարբեր շրջաններում: Պետոն Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարն էր: 1993թ. հունվարին Սրխավենդում խփեց թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը: Պետրոս Ղեւոնդյանը զոհվել է 1994 թ.-ի փետրվարի 14-ին Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղում:

1996 թ-ին` հետմահու, ԼՂՀ-ի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: 2001 թ. Պետրոս Ղեւոնդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter