HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանապետի պատգամավոր փեսան մնացել է «Գազ-24»-ի հույսի՞ն

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան` Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Արթուր Գեւորգյանը, հարուստ պատգամավորների ցուցակում է: Պատգամավորի իրական կարողությունների մասին ավելի շատ են խոսում, քան իր հայտարարագրածն է:

Արթուր Գեւորգյանը պաշտոնապես հայտարարագրել է, որ 2012թ. իր միակ եկամուտը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է` 1 մլն 948 հազար դրամ, սակայն չնչին եկամուտը չի խանգարել, որ նա ավելի մեծ գումարներ ունենա իր հաշվին:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ` 2012թ. մայիսի 31-ին, Արթուր Գեւորգյանն իր հաշվին ունեցել է 43 մլն դրամ, իսկ տարին «փակել» է 65 միլիոն դրամով:  Նվազել են միայն արտարժույթով պահվող գումարները` 945 հազար դոլարից իջնելով 935 հազարի եւ 239 հազար եվրոյից` 235 հազարի: Նշված ժամանակ Ա. Գեւորգյանի միակ եկամուտը եղել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատավարձը` 3 մլն 950 հազար դրամ:

Հավանաբար դրամով պահվող գումարների աճը պայմանավորված է BMW X5-4.8 ավտոմեքենայի վաճառքով, որը պատգամավորին 25 մլն դրամ է բերել: Ըստ հայտարարագրի, այժմ Ա. Գեւորգյանը մնացել է իր մյուս ավտոմեքենայի` «Գազ-24»-ի հույսին:

Նշենք, որ Արթուր Գեւորգյանն ունի առանձնատուն, ավտոտեխսպասարկման կայան, հողամաս, պահակատուն, հողատարածք եւ շինություն:

Ինչ վերաբերում է պատգամավորի կնոջը` Աննա Գասպարյանին, նա 2012թ-ին որեւէ եկամուտ չի ունեցել, սակայն նրա հաշվին եղել է 29 մլն դրամ, 60 հազար դոլար եւ 135 հազար եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter