HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու քաղաքապետ. «Մենք ուրախ ենք, որ պարոն Վլադիմիր Պուտինը գալիս է Գյումրի»

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը տարածաշրջան համարում է դրական: Քաղաքապետը չանկեղծացավ, թե ինչ սպասելիքներ ունի այդ այցից՝ որպես քաղաքի ղեկավար եւ Հայաստան այցի շրջանակներում պարոն Պուտինին առաջիններից մեկը հյուրընկալող տանտեր:

«Դե մենք ուրախ ենք, որ պարոն Վլադիմիր Պուտինը գալիս է Գյումրի,- ասաց Սամվել Բալասանյանը,- գիտեք, որ Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, էստեղ նաեւ սահմանապահ զորքն է կանգնած: Մենք ռուսների հետ, ճիշտն ասած, երկար պամություն ունենք ու երկար ճանապարհ ենք անցել: Քաղաքի տարածքում պատմական հուշարձաններ կան՝ դեռեւս Նիկոլայ թագավորի ժամանակաշրջանից պահպանված: 2010թ. նախկին նախագահի՝ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ «Պատվո բլուր» հուշահամալիրը բացվեց, որ նվիրված է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին: Որ հարցնում եք, թե ուրա՞խ ենք Վլադիմիր Պուտինի Գյումրի այցից, ասեմ՝ իսկ ինչու՞ ուրախ չլինենք»:

Հարցին, թե պատրաստվում են Գյումրիում ինչ-ինչ տարածքներ նվիրել ռուսական կողմին Մաքսային միություն մտնելու կապակցությամբ, Գյումրու քաղաքապետը տվեց ժխտողական պատասխան՝ նկատելով, թե պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել ՌԴ նախագահի այցից հետո միայն:

«Չեմ կարծում, որ էս պահին ինչ-որ առաջարկություն կա ռուսական կողմին ինչ-որ տարածքների տրամադրման: Եթե այդպիսի խնդիր լիներ Գյումրի քաղաքում, ապա որպես համայնքի ղեկավար՝ ես պիտի տեղյակ լինեի, սակայն այս պահին նման առաջարկ չկա: Դե ծրագիրը նոր պիտի կազմեն: Եթե Մաքսային միություն ենք մտնում, ուրեմն պիտի կարողանանք այդ ճանապարհը ըստ պայմանավորվածությունների, ըստ պարտավորությունների, ըստ պայմանագրերի անցնել: Կաշխատենք, կտեսնենք: Էս պահին կոնկրետ ծրագրեր չկան: Դեկտեմբերի 2-ին բիզնես ֆորում է նախատեսվում անցկացնել, եւ այն  հիմնականում կապվում է ռուս-հայկական Մաքսային միության հետ: Պիտի լինեն քննարկումներ, որի արդյունքում էլ պարզ կլինեն հետագա ծրագրերը: Այ, որպես լրագրող կմասնակցեք էդ ֆորումին, կլսեք ինքներդ ու կհամոզվեք»,- զրույցն ամփոփեց Սամվել Բալասանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter