HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շանթ Հարությունյանն ու քաղաքացիական հագուստով ոստիկանը

Այս տարվա նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին փաստաբան Ինեսա Պետրոսյանը հանդիպել է այսօր «Նուբարաշենի» հոգեբուժարանում, որտեղ նա տեղափոխվել է մի քանի օր առաջ: Փաստաբանը շեշտեց, որ թեպետ Շանթը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի, այնուամենայնիվ, գտնվում է հոգեբուժարանում և անցնում դատահոգեբուժական փորձաքննություն: Ինեսա Պետրոսյանն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ստացիոնար եղանակով անցկացնել դատահոգեբուժական փորձաքննություն, բողոքարկել է Վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ 2009թ. 7-ի գործով քրեական գործը կարճվել էր դատահոգեբուժական փորձաքննությամբ անմեղսունակ ճանաչելու հիմքով:

«Շանթը մեղադրվում է նոյեմբերի 5-ին Ազատություն հրապարակի մերձակայքում՝ Մաշտոցի պողոտայի վրա ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, սակայն այդ անձը քաղաքացիական հագուստով է եղել նոյեմբերի 5-ին (ՔՕ 316 հոդված 1-ին կետ): Այդ անձն, ըստ մեղադրանքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 2-րդ բաժանմունքի պետ Էդգար Բարսեղյանն է: Սակայն քաղաքացիական հագուստով լինելով՝ ինչպե՞ս կարող էր Շանթ Հարությունյանը տարբերակել՝ ոստիկա՞ն է անձը, թե՞ ոչ»,- զարմանում է փաստաբանը՝ տեղեկացնելով, որ իր պաշտպանյալը չի տվել որևէ ցուցմունք, չի ընդունել մեղադրանքը:

Ինեսա Պետրոսյանը փոխանցեց իր պաշտպանյալի խոսքերը, ըստ որի՝ իր ակցիան քաղաքական է եղել, իսկ այն սկսելուց առաջ Շանթ Հարությունյանը խնդրել է Գայ Ֆոքսի «Անոնիմուս» դիմակավոր երթի մասնակիցներին սադրանքների չգնալ, ասել է, որ խաղաղ երթի են դուրս գալիս, սակայն սադրանքի դեպքում համարժեք պատասխանի են պատրաստ: Շանթը նշել է, որ նախապես բերված փայտերը հենց սադրանքներից պաշտպանվելու նպատակ են ունեցել: Նա չի բացառել, որ դիմակների երթի մասնակիցների մեջ անգամ ոստիկանության աշխատակիցներ եղած լինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter