HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանն էլ ԽՍՀՄ-ի պես փլուզվելու է. սոսկ ժամանակի հարց է

Թուրքը նենգ է ու հաշվարկող, պարսիկը՝ բազմաերեսանի ու հաշվարկող: Վրացին միշտ իրեն հաց տվողի կողմն է. այսինքն՝ էլի հաշվարկող: Իսկ հա՞յը. հայը զգացմունքային է ու չհաշվարկող (ամեն սարի ու քարի վրա խաչ տեղադրողը հազիվ թե ժամանակ ունենա հաշվարկների համար): 

Միջազգային քաղաքականության մեջ որոշիչը զգացմունքը չէ, այլ սեփական շահը. այսինքն՝ հաշվարկը: 

Ռուսը ոչ մի կատեգորիայի մեջ չի մտնում:Այդ ազգին ոչ ոք չի հասկանում. նույնիսկ իրենք իրենց չեն հասկանում: Ռուսը ոչ մի իսկական բարեկամ չունի. ուստի ռուսի երկիրը  զինանոց է և ոստիկանություն: Զենքը ռուսին երբեք չի փրկել : Ամեն ինչ կախված է(ր) արտահանվող հումքի գնից: ԽՍՀՄ-ը փլուզվեց, որովհետև նավթի գինը կտրուկ իջավ/ իջեցրին. ու բանակն ու կոմկուսը մնացին առանց փողի: Մնացածը պատմություն է: 

Պուտինը իդեալական ղեկավար է՝ Ռուսաստանը քանդելու համար. հերթականը: Մինչև 2005 թ.-ը Պուտինը  Ռուսաստանը ցանկանում էր ինտեգրել Եվրամիությանը (ԵՄ-ին). 2005 թ.-ից հետո՝  նա  ԵՄ-ն էր ցանկանում «ինտեգրել» Ռուսաստանին: Մի հարցրեք  թե ինչու. ոչ ոք չի հասկանում: 

Ռուսաստանում միշտ 2 կառույց է եղել.  ցար ու բանակ՝ իրար ատող, բայց ստիպված իրար հանդուրժող: Այսօր էլ նույնն է: 

2008թ. ԱՄՆ-ում լուծարվեց առաջին մեծ բանկը. ու սկսվեց հայտնի (տնտեսական) ճգնաժամը: Բայց սա ազդարարեց ոչ թե ԱՄՆ-ի, այլ «Ռուսաստանի ֆեդերացիա» կոչվող կայսրության փլուզման սկիզբը: Ռուսը, ինչպես միշտ, վերջին պահին գլխի ընկավ. ու փորձեց ( փորձում է գոնե մի «Մաքսային Միություն») «Եվրասիական Միություն» փախցնել: Ու՜շ է: 

2008թ.-ից շարունակվող ճգնաժամը ՇԱՏ բան փոխեց միջազգային հարաբերություններում: Արևմտյան (հիմնականում` ԱՄՆ-ի) ՄԵԾ ԲԻԶՆԵՍԸ ցանկանում է ԷԺԱՆ նավթ ճգնաժամից դուրս գալու համար. և դա ցանկանում է ՀԻՄԱ: «Արաբական գարուն», ԱՄՆ -Իրան մերձեցում (իսրայելահրեական լոբբիի` առաջին պարտության հաշվին)՝ ամեն ինչ հանուն  ԷԺԱՆ նավթ ու գազի է: Մնացածը լուսանցքային է. մեծ քաղաքականությունում լուսանցքները շատ են:

ԷԺԱՆ նավթ ու գազ նշանակում է նոր երկրներ ու սահմաններ քարտեզի վրա: ԷԺԱՆ նավթ ու գազ նշանակում է Ռուսաստանի հերթական փլուզում. սոսկ ժամանակի հարց է: 

«Մաքսային Միությու՞նը» ոչ ոքի չի հետաքրքրում: 

Հա՞յը միգուցե լուսանցքից մի-երկու բան թռցնի, եթե (ճիշտ) հաշվարկ անի ու էլի չմնա Ռուսաստանի փլատակների տակ: 

Վարազ Սյունի

Ամստերդամ

02.12.2013

Մեկնաբանություններ (13)

Ed
Yes misht mtadzum ei te inchu Amerikan iren navti u gazi ahreli medz pasharner@ chi shahagordzum. Ays tari verjin 24 tarineri @ndatsqum, Amerikan aveli shat navt shahagordzets, qan nerkrets. Hima ughiner en pntrum Amerikyan navt@ yevropa hastnselu ughutyamb. Espes vor gna, mijazgayin shukayum navti gner@ zgalioren @nknelu en. Mijazgayin shukayum takari gin@ nents hasni 70$, rusastan@ eli babushkanerin toshak@ eli chi karoghanlu vjari. ---Im miak mtahugutyun@ hayern u Hayastann e. Vakhenumem ays angam rusastani platakneri takits aylevs durs chkarogananq gal.
Նուբար Ասլանյան
Վարազ Սյունի գուցե մի երկու տող էլ քո սիրելի պետությունների մասին գրեիր:Հը՞:Որ դժվարանաս ձեն տուր,կօգնեմ:Այս աշխարհի չարիքների ամենամեծ թարախակույտը ձեր սիրելի,որին կուռք եք դարձրել,երկրում է գտնվում,օվկիանոսի ափին,այն էլ կառավարվող...անուններն էլ տա՞մ ում կողմից...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ed (3) - համաձայն եմ: Երևի նրա համար,որ ԱՄՆ-ն մինչև հիմա (ավելի) էժան նավթ/գազ է(ր) կարողանում ներկրել ՝ գումարած երկրի էկոլոգիական ապագան.ԱՄՆ-ում մարդիկ մտածում են իրենց երկրի էկոլոգիական ապագայի մասին: Ո՛չ թե Հայաստանի նման. ՓՈՔՐԻԿ Հայաստանում այսօր արդեն մոտ 400-500 հանք է շահագործվում:Իսկ ընդամենը 4,5 հազար քառ.կմ. տարածք ունեցող Սյունիքում՝ մոտ 40 (բաց) հանք՝ գումարած 34 նոր հանքի լիցենզիա: Սա սովետա-ռուսա-գողական -թալանչիական մտածելակերպի արդյունքն է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես ԻՍԿԱՊԵՍ գտնում եմ,որ Հայի (երկարաժամկետ) ապագան ՆԱՏՕ-ի հետ է՝ արևմտյան ճամբարում. թե ինչ ձևաչափով՝ դա ուրիշ հարց է: Տեսա՞ք թե Պուտինն երեկ իրեն ինչպես էր պահում. ոնց որ Հայաստանի տերն ինքը լիներ-միկողմանի հայտարարություն է անում՝ Հայաստանում ռուսական զորքի ավելացման վերաբերյալ,Հայաստանի գազի 20% բաժնեմասն են ԽԼՈՒՄ:Այսինքն՝ լրիվ գաղութատիրական վերաբերմունք:........................................... Հայաստանում մարդիկ պիտի գնան ու ՀԱՄԲՈՒՐԵՆ ԱՄՆ-ի դեսպանատան քարերն անգամ. Եթե ԱՄՆ-ն չլիներ,ռուսը իր «խաղաղապահները» արդեն 2008թ.-ի աշնանը մտցրած կլիներ ԼՂՀ՝ որը հայկական Արցախի վերջը կնշանակեր/կնշանակի: Այս պահին ու այս ՁԵՎՈՎ մտնել Մաքսային Միություն միանշանակ նշանակում է հայի (դեռ մնացած) ինքնիշխանությունն ու պետականությունը նվիրել ռուսին՝ՁՐԻ. ավելի ճիշտ՝ որ կլանային 1-2 օլիգարխ մնա աթոռին:................................................ Ոչ մի երկիր անթերի չէ. բայց ԱՄՆ-ն երբեք հային չի վնասել,իսկ ռուսը՝ ԾԱԽԵԼ ու տրորել է հայի հայրենիքը. մինչև այսօր:
Նարեկ
Վարազ ախր կամ միամիտ ես կամ ավելին չես կարող ասել, ամեն անգամ ՆԱՏՕ, Եվրոպա, ԱՄՆ: Բան չունեմ ասելու ՌԴ նվաստացրեց մեզ, բայց դրանում միայն մենք ենք մեղավոր մեր ժողովուրդը, սփյուռքը ու միայն մենք: Ինչ վերաբերվում է քո թվարկած պետություններին, ապա միայն մեկ օրինակ կբերեմ` ԱՄՆ-ն դասական ոստիկանապետություն է: Այնպես, որ շատ նրբություններ կան ու մինչև դրանք չվերլուծվեն ասելը թե ՆԱՏՕ-ն մեր ապագան է սուտ կլինի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե «ԱՄՆ-ն դասական ոստիկանապետություն» լիներ, աշխարհի ամենահզոր տնտեսությունը չէր ունենա:Տնտեսությունը զարգանում-հզորանում է ՄԻԱՅՆ օրինական/դեմոկրատական երկրներում: Հե՛նց Ռուսաստանն է դասական ոստիկանապետություն՝ իր սիմպտոմիկ օլիգարխա-կլանային 'տնտեսությամբ':.............................................. Հայաստանին ամենամեծ վտանգը Թուրքիան է,որը ՆԱՏՕ-ի անդամ է: Հայաստանի համար ավելի ապահով չէ՞ նույնպես լինել ՆԱՏՕ-ի անդամ.քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրար վրա հարձակվելու իրավունք չունեն:Իսկ Ի՞ՆՉՈՒ Հայաստանը պիտի լինի ռուսի ճամբարում. որ Ռուսաստա՞նը իրեն ապահով զգա: Հետո՝ ՆԱՏՕ-ն 28 անդամ ունի: Իսկ ռուսի բլեֆ ՀԱՊԿ-ը միա՛յն մի փաստացի անդամ ունի. ռուսը:
Նարեկ
Էլի նույնը, ես ասեցի մենք ինչ որ մեկի կազմի մեջ պետք է լինենք? Այո դասական ոստիկանապետություն է բարդ ու հակասական ժողովրդավարությամբ, այնտեղ մի հատ թարս բան ու փողոցում ոստիկանները կմորթեն, էնքան կծեծեն անունդ չես հիշի, ուզում ես խաղաղ ցույց արա, եթե ուզում ես տասնյակ օրինակներ կբերեմ: Երկիր որտեղ հարուստները շամպայն են խմում ու վերևից լցնում ցուցարարների գլխին? Իսկ ոստիկանությունը դրա փոխարեն ում են պաշտպանում, նույն միլիարդատերերին: Եթե Իսրաելի օրինակը բերես որպես ժողովրդավարության մոդել մեր երկրի համար`գոնե որոշ հարցերում կհամաձայնվեմ: Բայց ՆԱՏՕ-ԱՄՆ, սրանք ամենաքիչը Սիրիայում քո հայրենակիցներին են սպանում, դու գնաս դրա անդամ դառնաս??
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նախ՝ Իսրայելը դեմոկրատիա չէ,որովհետև այդ երկրում պետությունն ու կրոնը անջատ չեն:Երկրորդ՝ ԱՄՆ-ում էլ (ինչպես բոլոր երկրներում) հանցագործություններ են կատարվում. երբեմն հենց ոստիկանների կողմից: Որոշիչն այն է,թե ԻՆՉՊԵՍ են վերաբերում այդ հանցագործություններին: ԱՄՆ-ն ունի կայացած ու անկախ դատական համակարգ: Իսկ Ռուսաստա՞նը. 5 տարի առաջ սպանված ժուռնալիստ Աննա Պալիտովսկայայի գործն արդեն իսկ ՀԵՐԻՔ է՝ հասկանալու ռուսական քրեա-դատական համակարգի ողջ ահավորությունը. ու այս երկիրը Հայաստանի «ռազմավարական գործընկե՞րն» է:Երրորդ՝ Սիրայում մեր հայրենակիցերին ԱՄՆ-ՆԱՏՕ-ն չի սպանում,այլ ջիհադիստները :
Նարեկ
Վարազ ջան սա իմ վերջին բանավեճն է այս թեմայով քո հետ, ինքս իրավաբան եմ ու երկար տարիների, գիտես այստեղ լավ ու վատ ժողովրդավարության խնդիրը չէ ու ժողովրդավարության տարբեր մոդելներ ու տեսություններ կան, որոնք ունեն մեկ ընդհանուր չափանիշ` իրական ընտրություններ: Իսրայելում դա առկա է, մնացածը իրենց նախատիպն է ու հարամարեցված իրենց ավադույթներին: Իսկ ինչ վերաբերվում է ԱՄն-ին, ապա այնտեղ այնքան են քաղաքական չբացահայտված սպանությունները, որ դեռ Ռուսատտանում պետք է սպանեն ու սպանեն, որ դրան հասնեն: Իրականում խոսքը դրանց մասին է չէ, այլ մեր ազգային շահերի մասին է: Ես ինքս դրանք տեսնում եմ բացարձակ անկախ Հայաստանի մեջ, առանց որևէ միության/ դա չի վերաբերվում ազատ համափարպակ առևտրի գոտուն, որովհետև այն չէր պարտավորեցնում միանալ որևէ միության/: Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի առավելությանը, ապա խոսքը կայացած որոշակի ինստիտուտների մասին է: Քո օրինակով ասեմ` դատական և սեփականության պաշտպանությունը, որը ՌԴ-ում բացակայում է: Թե չէ մեծ քաղաքական հարցերում բացառի անկախ դատարանի առկայությունը, ուղղակի մեր երկիրը կառավարողները այնքան ճղճիմ են ու ագահ տգետներ են, որ դատարանում ցանկացած և յուրաքանչյուր գործ դառնում է քաղաքական և կոռուպցիոն:
Նարեկ
Հ.Գ. Ջիհադիստների մասին` սնվում են ԱՄՆ հատուկ ծառայություններից, զենք է տրամադրվում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքով և աջակցությամբ
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իրանն էլ իսլամական-թեոկրատական «դեմոկրատիա» է. բայց Հայաստանը Իրանի հետ ունի լավ հարաբերություններ,որովհետև այս 2-ի ազգային ՇԱՀԵՐԸ (շատ հարցերում) համընկնում են: Ուստի՝ կարևորը մեկ այլ երկրի հետ Հայաստանի ԱԶԳԱՅԻՆ շահի համընկնումն է: Իսկ ԱՄՆ-ի և Հայաստանի ազգային շահերը (տարբեր հարցերում) համընկնում են:Եթե ԱՄՆ-ն աշխարհի «ամենավատ» երկիրն էլ լիներ,այս հարցում անկարևոր կլիներ: Իսկ Թուրքիայի և Հայաստանի ազգային շահերը չեն համընկնում: Հայը պիտի՛ ՀՍՏԱԿ հասկանա ,որ Հայաստանի և Ռուսաստանի ազգային շահերը ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ. ռուսին պետք է թույլ,կախյալ,կառավարելի ու փոքր Հայաստան: Ռուսը ԱՄԵՆ ԿԵՐՊ փորձում է հային փոքրացնել. իբր հայը իր սահմաններն ու իր երկիրը «չի կարող պաշտպանել»:Ուստի հայը ռուսին պիտի դիտի որպես ՕԿՈՒՊԱՆՏ: ՀԳ.Սիրիա զենք է գալիս 4 կողմից:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շնորհակալություն «Հետք»՝ հոդվածը տեղադրելու համար: ..........................Հոդվածի վերջին 2 նախադասությունը պիտի կարդալ այսպես՝ «Մաքսային Միությու՞նը» - դա ոչ ոքի չի հետաքրքրում:Հա՞յը - միգուցե լուսանցքից մի-երկու բան թռցնի, եթե (ճիշտ) հաշվարկ անի ու էլի չմնա Ռուսաստանի փլատակների տակ:
M.K.
կարճ, բայց համոզիչ հոդված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter