HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիի կենտրոնական փողոցները փակ են. սպասում են Պուտինին

Գյումրիի փողոցների մի մասը վաղ առավոտից փակ է: Մասնավորապես` փակ է Երևանյան խճուղինն, թատրոնին հարող Սայաթ-Նովա փողոցը: Հայուհու հրապարակից դուրս եկող փողոցները` չորս ուղղություններով փակ են երթևեկի համար: Այս պահից սկսած` ոստիկանությունն արգելում է նաև հետիոտների անցուդարձը թատրոնի դիմացով և հորդորում է շրջանցել Սայաթ-Նովա փողոցը:

Այս պահին թատրոնի շենք են մտնում բիզնես-ֆորումի մասնակիցները:

Փակ են նաև Սայաթ-Նովա փողոցի, Հայուհու հրապարակի բոլոր խանութները: Անգամ Սայաթ-Նովա փողոցի բնակելի շենքերի մուտքերի ելումուտն է արգելված: Բնակիչներին հրահանգվել է ներս ու դուրս չանել, պատշգամբներ դուրս չգալ, պատուհաններից չնայել: Զմռսված են դիտահորերի կափարիչները: Արգելված է մեքենաների հոսքը Տերյան փողոցից դեպի Երևանյան խճուղի` օդանավակայանից եկող փողոց, որտեղից պետք է ժամանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter