HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի քաղաքացին փորձել է թմրանյութ արտահանել Հայաստանից

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք են բացահայտել, ինչն, ըստ ՊԵԿ-ի նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ է այս տարվա ընթացքում: «Օրերս հայտնաբերել ենք թմրանյութի ապօրինի տեղափոխման 2013 թվականի ընթացքում ամենախոշոր խմբաքանակը: Իրացնելով օպերատիվ տվյալները` «Զվարթնոց»  օդանավակայանի բեռնային համալիրում կանխվել է շուրջ 8կգ թմրանյութի արտահանման փորձ: Իրանի մի քաղաքացի, փոստային ծանրոցի միջոցով փորձ է կատարել ավելի քան 5,5կգ թմրանյութ ուղարկել Կանադա: Ունենալով կասկածներ դեպքի շարունակելի լինելու վերաբերյալ` մի քանի օր անց, Ազգային անվտանգության  ծառայության աշխատակիցների հետ համատեղ կանխեցինք նույն քաղաքացու կողմից  ևս 3կգ թմրանյութի արտահանման փորձը»,- նշել է Վահրամ Գուրողլյանը:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շուրջ 8կգ թմրանյութի առգրավման այս դեպքն աննախադեպ է 2013-ի ընթացքում. ուղիղ 2 տարի առաջ էլ վարչության կողմից ավելի քան 11 կիլոգրամ թմրանյութի ներկրման փորձ էր կանխվել Մեղրիի մաքսակետում, ինչը, Վահրամ Գուրողլյանի խոսքերով, դեռևս աննախադեպ քանակ է մնում մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter