HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորի համար զուգարանի թուղթ էին բերել

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, ով ԱԺ-ում հայտնի է որպես «իրեն հաշիվ չտվող», այսօր հերթական վիրավորական հայտարարությունն է արել, այս անգամ` եզդիների հասցեին:

Խորհրդարանում, երբ լրագրողները պատգամավորից հետաքրքրվել են, թե «Что? Где? Когда?» հայտնի խաղն ինչու է անցկացվում օտար լեզվով եւ արդյոք «Լեզվի մասին» օրենքի խախտում չէ, պատգամավորը տվել է իրեն բնորոշ պատասխան. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում…: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականի՞ց ըտենց եք մտածում»:

«Սինջար» եզդիական միավորման մի խումբ երիտասարդ ներկայացուցիչներ, տեղեկանալով պատգամավորի հայտարարության մասին, շտապել էին Ազգային ժողով եւ Բաղրամյան փողոցի կողմից` մուտքի մոտ, ավանակի նկարով պաստառ էին պարզել:  Որպես «նվեր» բերել էին նաեւ զուգարանի թուղթ, որպեսզի պատգամավորը խոսելուց առաջ բերանը մաքրի:

«Սինջար» եզդիական միավորման նախագահ Բորիս Թամոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Մանվել Բադեյանը վիրավորել է եզդիներին եւ պահանջում են, որպեսզի ներողություն խնդրի:

Լուսանկարը՝ 7or.am-ի:

Մեկնաբանություններ (1)

Ռ. Կարաոետյան
Ես խորհուրդ կտաի զուգարանի թղթի փոխարեն, այդպիսի պատգամավորների բերանին հագցնել շան դնչկալ.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter