HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2014-ին եւս մեկ ավիաընկերություն չվերթներ կիրականացնի դեպի Հայաստան

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը, հայկական Վիզա Կոնկորդ տուրիստական գործակալության հետ համատեղ  բանակցություններից հետո, պայմանավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների խոշոր ավիաընկերություններից մեկի` «Իթիհադ Ավիաուղիների» հետ, որ վերջինս չվերթներ իրականացնի դեպի Հայաստան:

2014-ի հուլիսից «Իթիհադ Ավիաուղիները» կսկսի իրականացնել Աբու Դաբի – Երևան չվերթները:

«Իթիհադ Ավիաուղիները» հիմնադրվել է 2003թ. հուլիսին, առևտրային գործունեություն է սկսել նույն տարվա նոյեմբերից: Շարժակազմը բաղկացած է 66 օդանավերից, որոնք շաբաթական 1000-ից ավել թռիչք են իրականացնում` սպասարկելով  ուղևորային և բեռնային 84 ուղղություններ դեպի Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա և Հյուսիսային Ամերիկա:

«Իթիհադ Ավիաուղիներին»  է պատկանում նաև Եվրոպայի մեծությամբ 6-րդ փոխադրող Էյր Բեռլինի 30%-ը և Էյր Սեյշելզի 40%-ը:

Տեղեկացնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter