HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լույսի» կրթաթոշակառու Արմեն Մկրտչյանը կայուն գյուղատնտեսության որոնումներում

Քրիստիան Կարպիս

Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում սովորող «Լույսի» կրթաթոշակառու Արմեն Մկրտչյանի նվիրական երազանքն է Հայաստանի գյուղական համայնքների վիճակի կայունացումը: Ավիացիոն գործի և տիեզերագնացության ոլորտներում մասնագիտացած Արմենը մշակում է ինքնակառավարվող օդագնացի մի անօրինակ նախագիծ, որը ստացված պատկերների միջոցով հայաստանցի ֆերմերներին թույլ կտա որոշել հողի որակը: 

Տասնամյակներ շարունակ ֆերմերների առաջնային խնդիրն է եղել հոգ տանել իրենց հողի որակի և վերարտադրողականության մասին:

«Ֆերմերները հակված են իրենց ֆերման մշակելու`որպես միատարր հողակտոր, ինչը բնավ նպատակահարմար չէ,- բացատրում է Արմենը: - Նրանք նույն քանակությամբ պարարտանյութ և թունաքիմիկատներ են օգտագործում ողջ դաշտի համար, մինչդեռ վերջինիս տարբեր հատվածներում բերքը նույնկերպ չի աճում, ուստի մշականյութի նույն քանակի օգտագործման կարիք չկա: Սա հաճախ հանգեցնում է որոշ հատվածներում պարարտանյութի և թունաքիմիկատների գերածախսի»:

Արմենը նախագծել է ինքնակառավարվող թռչող մեքենա, որը նման է անօդաչու ինքնաթիռի, և կոչել է «Ագրոդրոն»: Այն գործարկվում է ձեռքով, թռչում բերքի դաշտերի վրայով և լուսանկարում դրանք: Արմենի մշակած և ներդրած համակարգչային ծրագիրը կարողանում է վերլուծել արված նկարները և ներկայացնել բուսականության առողջության քարտեզը, որը ցույց է տալիս հողակտորի տարբեր հատվածների որակական վիճակը:

Արված նկարների օգնությամբ ֆերմերները կարող են վայրկենապես որոշել ընդունելի աճի տեմպը: Բույսերի վիճակը գնահատելու համար հողատարածքի նկարահանման մեթոդը կիրառվում է արդեն երկար տարիներ. այս նպատակով են օգտագործվում արբանյակները, որոնք, սակայն, առավել լայն ընդգրկմամբ տարածքներ են նկարահանում: Իսկ Արմենի օդագնաց սարքը ճշգրիտ նկարահանում է իրականացնում անգամ փոքր ֆերմաներում: Ուստի ֆերմերները կարող են որոշել` որքան պարարտանյութ և թունաքիմիկատ է անհրաժեշտ օգտագործել առանձին հատվածներում` այդպիսով կրճատելով ծախսերը և ավելացնելով բերքատվությունը:

Արմենն ասում է, որ համաձայն շուկայական հետազոտությունների, որոնք անց են կացվել հիմնականում ԱՄՆ-ում, այս մեթոդը շուրջ երեսուն տոկոսով կկրճատի քիմիկատների ծախսը և ամենայն հավանականությամբ կբարելավի բերքատվությունը 10-20 տոկոսով:

«Սա կարող է հանգեցնել զգալի խնայողությունների` հաշվի առնելով հայաստանյան ֆերմերների ամսական (և սեզոնային) ցածր եկամտաբերությունը»,- ասում է Արմենը:

Արմենը մեծացել է իր տատիկ-պապիկների կողմից մշակվող ֆերմայում` Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտակայքում, ուր Արմավիր քաղաքից մեքենայով հնարավոր է հասնել ընդամենը հինգ րոպեում: Ֆերման ներառում է ծիրանի այգի, որտեղ անցյալ ամառ Արմենը փորձարկել է իր «Ագրոդրոնը», 4,8 հեկտար զբաղեցնող խաղողի այգի, բալենիներ և պտղատու այլ ծառեր:

«Ես աշխատել եմ ֆերմայում, պարարտանյութ և թունաքիմիկատներ օգտագործել,- հիշում է նա: - Փոքր ժամանակ ես արթնանումէիժամը 6-ինուանասուններինարոտավայր տանում:Ես ատում էի այդ գործը, թեև կարծում եմ, որ դա հասունացման գործընթացի, ինչպես նաև աշխատանքը գնահատելու կարևոր մաս է»:

Արմենը երկու տարի սովորել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռադիոֆիզիկայի ֆակուլտետում` հիմնարար գիտելիքներ ձեռք բերելով մաթեմատիկայի, ճարտարագիտության և ֆիզիկայի բնագավառներում։ Այնուհետ` 2006-ին, տեղափոխվել է Գրանդ Ֆորկս` Հյուսիսային Դակոտայի համալսարանի էլէկտրական ինժեներիայի բակալավրական ծրագրով սովորելու:  Այնտեղ Արմենը հետազոտություններ էր կատարում «Ավիացիոն համակարգերի նախագծման» լաբորատորիայում, որտեղ մի քանի մասնագետ մշակումէին ագրոդրոնի նախագիծը, որը, սակայն, ավելի ծավալուն էր: Այնշատավելիմեծէր` 22,5-25 կգ կշռող թևերի 3,5 մ փռվածքով, և բուսականության վիճակի նկարահանման համար բավականին թանկարժեք տեսախցիկներ էր նախատեսում:

«Այդ ժամանակ մտածեցի` իսկ ի՞նչ, եթե կարողանամ նախագծել այն որևէ զարգացող երկրում և շատ ավելի մատչելի գնով,- պատմում է Արմենը:- Հնարավոր է` ֆերմերը չունի 10000 դոլար, սակայն կարող է իրեն թույլ տալ վճարել ամսական 20-30 դոլար` այս սարքը ձեռք բերելու համար:  Այս միտքն էլ ինձ գաղափար տվեց ստեղծելու նմանատիպ, բայց ավելի փոքր ու մատչելի սարք»:

Արմենն ընդունվեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի օդագնացության և տիեզերագնացության ֆակուլտետի մագիստրատուրա, որտեղ նրա հետազոտությունն առնչվում էր ինքնակառավարվող օդասարքերի և մարդկանց փոխներգործության մոդելավորմանը: Այժմ նա սովորում է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում և պատրաստվում է 2015-ին պաշտպանել ավարտական թեզը:

Արմենի ինքնաթիռի թևերի բացվածքը 1,2 մետր է, և կշռում է ընդամենը միքանի կիլոգրամ: Մրցակցող ապրանքների համեմատ՝ այն բավականին ցածր գին ունի, հիմնականում շնորհիվ պատվիրված խցիկների համակարգի և տարատեսակ այլ սխեմաների, որոնք մշակվել են՝ մատչելիությունն ապահովելու համար։

«Լույսի» հանդեպ սերը

Արմենը «Լույսի» առաջին կրթաթոշակառուներից է` 2009-ին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ ընդունվելու տարվանից: Նրա համար «Լույսն» ավելին է, քան պարզապես Հայկական աշխարհի ուսանողներին ֆինանսավորում տրամադրող հիմնադրամ:

«Լույսը» կապ է ապահովում մարդկանց միջև,- բացատրում է Արմենը:- Այն համայնք է ստեղծում, որտեղ կարողեք մտքեր փոխանակել  և չվախենալ խոսել գաղափարներից, որոնք կարող են ընկալվել որպես ֆուտուրիստական, ինչպես իմն է,թեև այն այդպիսին չէ: Դա տեխնոլոգիաների կիրառումն է աշխատանքում: «Լույսը» ռեսուրսներ է տրամադրում, որի լավագույն դրսևորումը մարդկանց միջև կապի հաստատումն է: Մոտեցումը հետևյալն է. «Տեսնենք` ինչքան հեռու կարող ես գնալ ինքդ՝ համագործակցելով նաև ուրիշների հետ, ովքեր պատրաստ են աջակցելու»:

«Լույսի» կրթաթոշակն ինձ ազատություն տվեց ընտրելու այն հետազոտական ծրագիրը, որով ես մեծապես տարված եմ:  Առավել կարևոր է, որ «Լույսի» շնորհիվ ինձ հասանելի է դարձել մարդկանց մի աներևակայելի ցանց, ովքեր խանդավառությամբ պատրաստ են սատարելու միմյանց` իրենց երազանքներին հասնելու համար: Հենց այս ուսանողների, մենթորների և մասնագետների ցանցն է, որն ամրակազմ է մնալու և երկարընթաց զարգացում է ապրելու»:

Ապագա ծրագրեր

Արմենի երազանքներից մեկն է Հայաստանում հետազոտական կենտրոն հիմնելը, որը շահութաբեր է ոչ միայն իր, այլև Հայաստանի քաղաքացիների համար:

Արմենը զարգացող երկրների համար արտադրանք ստեղծել ցանկացող մեծ կամ փոքր ընկերությունների դաշտի ստեղծման նախագիծ է մշակում:

«Անցյալում բազմաթիվ հետազոտություններ են արվել, որոնք ցույց են տալիս, որ զարգացած շուկաների համար արտադրված ապրանքներն իրացում չեն գտնում զարգացող շուկաներում,- ասում է Արմենը:- Կարիքները նույնը չեն. մարդիկ չեն կարող իրենց նույնը թույլ տալ: Այլ են նաև պայմանները` մի շարք պատճառների բերումով:  Այսպիսով, ես փորձում եմ մշակել այնպիսի մի հարթակ, որն սկսնակ ձեռնարկություններին կամ ֆինանսական ընկերություններին հնարավորություն կտա նոր ապրանք արտադրելու»:

Արմենի հետազոտությունների մեծ մասն այժմ կատարվում է Հայաստանում: Նա զրուցել է հայաստանյան մի շարք ՏՏ ընկերությունների հետ` պարզելու համար` ինչպես կարող են ապրանքները մշակվել հայկական շուկայի համար, անգամ եթե նրանց մեծ մասն արտահանվի արտերկրյա շուկաներ: Արմենի նպատակն է ոչ միայն իր ինքնակառավարվող օդասարքի արտադրությունը հիմնել, այլև կազմակերպել դրա արտահանումը:

«Եթե կարողանանք Հայաստանում հիմնել օդասարքի արտադրությունը, մենք այն կարող ենք արտահանել, օրինակ, Միացյալ Նահանգներ, Ավստրալիա, Արևելյան Եվրոպա, Ռուսաստան, որտեղ շուկան ավելի լայն է, քան Հայաստանում»,- ասում է Արմենը:

«Նախատեսում եմ բավականաչափ գումար հավաքել՝ հնարավորինս արագ գործնական փուլին անցնելու համար (հենց որ ավարտեմ դասերս), ոչ մի դեպքում չհետաձգել, քանի դեռ չափազանց ուշ չէ: Շուկան գնալով առավել հագեցած է դառնում, քանի որ ինքնակառավարվող այս օդասարքերը մեծ պահանջարկ են սկսում վայելել, ուստի ես չեմ կարող ինձ թույլ տալ սպասել»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter