HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ստեղծվել է համատեղ օպերատիվ- քննչական նոր խումբ

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:

Վերջին շրջանում այդ աշխատանքները կտրուկ ակտիվացել են:

Հանցագործության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ:

Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության հսկողության տակ: Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազությունը նշում է, որ արվելու է առավելագույնը հանցագործության բացահայտման, իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետը սպանվել էր 2013թ. ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter