HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

«Արի տուն», բայց առանց մեքենայի

Սեփական ավտոմեքենայով Հայաստան այցելողներին մաքսային սահմանի մոտ բազում անակնկալներ են սպասում: Եթե ավտոմեքենան հաշվառված է այլ երկրում, ապա քաղաքացուն զգուշացնում են՝ ավտոմեքենան Հայաստանից հանել 15 օրվա ընթացքում:

ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի մեր բազմաթիվ հայրենակիցներ փորձում են Հայաստան այցելել իրենց մեքենայով, դրանում ոչ մի վատ բան չկա: Ընդհակառակը՝ դա պետք է խրախուսել: Նկատի չունենք «Արի տուն» կամ նմանատիպ ծրագրերը, որոնց արդյունավետությունը դեռ պետք է գնահատել: Նկատի ունենք պարզապես անհիմն խոչընդոտների վերացումը: Աբսուրդ է, իհարկե, սակայն իր ավտոմեքենայով Հայաստան այցելող մեր հայրենակիցները կամ շատ արագ պետք է լքեն Հայաստանը, կամ ենթարկվեն հսկայական տույժերի՝ մեքենան ժամկետից ավելի հայրենիքում պահելու համար: ԱՊՀ երկրներում արդեն առասպելներ են պատմում մեքենայով Հայաստան այցելելու հետևանքների մասին, բայց չէ՞ որ շատերը տեղյակ չեն մեր խիստ օրենքներից, ու Հայաստանում գոնե հարգալից ընդունելություն են սպասում:

Այս խնդիրը հիմա սրվել է այն պատճառով, որ Սոչիի օլիմպիադայի նախապատրաստման շրջանում այդ տարածաշրջանում կիրառվում են աննախադեպ անվտանգության միջոցառումներ: Մեր հայրենակիցներից շատերը դեմ չեն մի քանի ամսով պատսպարվել Հայաստանում, սակայն ավտոմեքենան այս պարագայում անհաղթահարելի խոչընդոտ է հանդիսանում;

Խնդիրը սկսում է նրանից, որ Հայաստան այցելելիս մաքսային մարմինները ավտոմեքենայի վրա կիրառում են «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը: Իսկ ըստ Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի՝ ժամանակավոր ներմուծմած ապրանքը պետք է 15 օրից վերարտահավի; Ընդ որում՝ տարվա ընթացքում կարելի է ընդամենը 2 անգամ այդպիսի տասնհինգօրյա այցելություն կատարել: Օրենքը հաշվի չի առնում, որ մարդը մեքենան վերավաճառելու նպատակ չի հետապնդում, այլ ընդամենը ժամանակավոր հայրենիք է այցելել:  

Սրանով ավտոմեքնեայի տիրոջ դժբախտությունները չեն վերջանում: Հարկավոր է նաև մի շարք մուծումներ կատարել՝ մաքսավճար, բնապահպանական վճար, ճանապարհային վճար: Ընդհանուր առմամբ սրանք կարող են կազմել մոտ 25 հազ. դրամ: Դրանց գումարվում է ժամանակավոր ԱՊՊԱ-ն, որ չգիտես ինչու, գանձվում է 1 ամսվա կտրվածքով, թեև մեքենան 15 օրից պետք է դուրս հանել հանրապետությունից:

Մեր բազում հայրենակիցներ սեփական ավտոմեքենայով Հայաստան այցելելուց հետո բավական երկար ժամանակով մտքներից հանում են կրկին այցելելու գաղափարը: Ու ոչ մի «Արի տուն» ծրագիր նրանց չի մտափոխի:  

Ավտոմեքենայով երկիր մուտք գործելու սահմանափակումներ գործում են նաև այլ երկրներում: Սակայն Հայաստանի պայմանները, թերևս, ամենախիստն են: Օրինակ՝ Վրաստանում թույլատրում են 3 ամիս, Ռուսատանում՝ 1 տարի: Կարծում ենք՝ Սփյուռքի նախարարությունը պետք է լրջորեն զբաղվի արհեստական խոչընդոտների վերացման հարցերով, այլապես բոլոր տեսակի «Արի տուն» ծրագրերը անխուսափելիորեն կարժեզրկվեն:

Մեկնաբանություններ (7)

Marat
hargeli hetq du iroq lav ev texin hotvac eq grel . ayo da absurd e u xaytarakutyun . 3 amis araj im exbayrs jamanakavor nermucvac meqenayov ekav hayastan ev hivandutyan patcharov mek or ushacumov bagratasheni sahmanum argelecin meqenan durs hanvi Hayastanic .mi xosqov mez vra tuganq sahmaneci meqenayi arjeqi 50 tokos maqsazecum u inchi hamar uxaki menq zarmacac enq .ev da kazmum e mersedes s klas 550 modeli maqsayin arjeqi 1100$ kes@ 5500 $ . menq bnakana minch ors chenq vcharel ev chenqel vcharelu . baic dimecinq namakov vor@ orenqi shrjanaknerum e nerkayacrecinq bjishki tuxt@ orinakan knqvac angam vor aysinch jamanakic aysinch or@ exel e canr bujman mej . nranq mez erkar tanel berelov merjecin mer dimum@ vorin chunein iravunq merjelu . hima gorc@ uxarkel en dataran ev menq spasum en tesnenq te inch lucum kta dataran@
Լուսինե
Բարեկամներից մեկը եկել էր Հայաստան, Ուկրաինայի քաղաքացի են, մեքենայով, սահմանին մեքենայի համար 15 օր Հայաստանով քշելու համար 29000 փող են ուզել, ու ինչ-որ եթե 16 օր մնաս, արդեն կրկնակին են տալու: Ընենց հարուստ մարդ ա, պարզապես վիրավորված էր մարդկայնորեն, քշելով էր եկել, 12 տարի չէր եղել,:
Հրաչ
Amen yerkric mi ban sovorum enq , verchers el shat vraciqic enq txum, inchi mer meqenanerov karanq hangist Vratsan gnanq , Rusastan , bayc nranq mer mot galuc ham pti pox mucen vore menq chenq anum tiflis gnaluc ,hamel stipum enq 15 oric het gnan , to xi het gnan tox 3 amis mnan pox caxsen turizmi zargacuma gumara mtnum Hayastan che vor et mardik 3 amis dzri chen mnalu stex 3 amsva appa kanen 3 amis pox kcaxsen utel aprelu , tox eli mucum anen 3 amsva bayc mi 15 oric stipek gnan , senca Pet yekamutneri komiten ajakcum Hayastani zargacmane , karavarutyan mi dzerqe iran kotoruma pox mtcni Hayastan myus dzerqe qacov vornerin talis laruma mardkanc stexic , bardak !!!!!!
Armen M.
mer karavarutyan@ urishic poxer chi uzum vercni, dra hamar sepakan anvoxnashar joxovurdn goyutyun uni, minchev verji kopekn kvercen, minchev verjin xazn tankacumnerov u harkerov ksexmen, u hlu hnazand ktaneq kmuceq, qti tak pntpntalov te sa avazakapetutyun e ev aln, u mi hat el kopeki hamar, votneri tak gar mortelov u chakatnern hambyurelov kgnaq u noric k@ntreq dranc. Ays 20 tarin da en pastel.
Հայկ
Կարծում եմ ավտոմեքենայով երկիր մուտք գործելու նման խիստ սահմանափակումը մաքսայինն արել է այն նկատառումով, որ օտարերկրյա (մասնավորապես վրացական) գրանցում ունեցող մեքենաները ՀՀ–ում շահեկան չլինի օգտագործելը ու դրանով թույլ չի տալիս խուսափել մեքենայի մաքսազերծումից... Բաաաաայց, եթե ՀՀ ցանկացած ոլորտում պրոֆեսիոնալներ աշխատեին, այլ ոչ թե ԽԾԲ–ով գործի անցած տգետներ, ապա ոնց որ ասվում է հայտնի առածում՝ համ գայլերը կուշտ կլինեին, համ էլ ոչխարները՝ տեղում։ Հ.Գ. Հենց կոնկրետ այս պարագայում համապատասխան միջոցներ ձեռք առնելու դեպքում շատ հեշտ է պարզել մարդը տուրիստ է եկել, թե խուսափում է մեքենան մաքսազերծելուց։
Հենրիկ
Անցյալ ամառ մեքենայով Հայաստանից գնացել ենք Ուկրաինա, Վրաստանով անցնելիս մուծել ենք 0 դրամ, Ռուսաստանում ու Ուկրաինաում մեքենայով ճանապարհորդելու համար մուծել ենք միայն մեր լեզվով ասած ԱՊՊԱ-ի համար վորը այդ 2 երկրներում մեկ մեկ ամսով կնքած պայմանագրերով կազմել է 19.000 ՀՀ դրամին համարժեք գումար: 2200 կիլոմետր ճանապարհ անցանք միայն գնալու և հետ գալու ժամանակ և 2000 կմ ՈՒկրաինայի տարածքում, ընդհանուր առմամբ ՀՀ-ից բացակայել ենք 24 օր, և այդ 24 օրվա ընթացքում տուգանվել ենք երթևեկության կանոնները խախտելու համար մեկ անգամ 30 գրիվնի որը կազմում է 1500 դրամ Ուկրաինայի տարածքում և 3 անգամ Երևանից միչև Նոյեմբերյան հատվածում 1 անգամ գնալիս և 2 անգամ վերադառնալիս 20.000 դրամի չափով: Այստեղից հետևություն , ՇԱՏ ԼԱՎ ԷԻՆ ԱՆՈՒՄ ՎՐԱՑԻՆԵՐԸ 90-ԱԿԱՆ ՏՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՈՐ ԹԱԼԱՆՈՒՄ ԷԻՆ ՀԱՅԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻՍ ԵՎ ՆՈՒՅՆՆԵԼ ԱՆՈՒՄ ԵՆ ՀԻՄԱ , որովհետև վրացական բեռնատարները երբ մտնում են հայաստան վարորդից գանձում են 300-400 դոլար միայն ՀՀ ճանապարհներին երթևեկելու համար, իրենց բառերով դա կոչվում ա դառոժնի փող, ու դրա համարել վրացիները հայկական բեռնատարներից գանձում են 600 դոլար ու աչկներնել հանում են, բայց այս ամեն ինչից տուժումա միայն ու միայն ՀՀ քաղաքացին, որովհետև Փոթիից կամ Բաթումիից մինչև Երևան 1 կոնտեյների տեղափոխման գումարը կազմում ա 2000 դոլար, իսկ ՀՀ-ից հակառակ ուղղությամբ 1600, ում պատճառովա ՀՀ տեղափոխվող ապրանքը տանկանում? ԴԻՄԱՎՈՐԵՔ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ...... ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ ՈՒՌԱԱԱԱԱԱԱ
Արմեն
ճանապարհային վճարը իսկական թյուրիմացություն է: Վրաստանում գոնե նորմալ ճանապարհներ կան, բա Հայաստանում? վատ ճանապարհների վրա ինչ վճար, դա անհեթեթ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter