HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում դարձյալ քննարկվում է մարզպետի պաշտոնանկության հարցը

Վերջին օրերին չեն դադարում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնանկության եւ մարզպետի պաշտոնի հավակնող թեկնածուների մասին խոսակցությունները: Պատճառն այն է, որ օրեր առաջ մարզպետը դարձել է 65 տարեկան, թեեւ մարզպետի պաշտոնը հայեցողական է եւ «թոշակի անցնելու» հիմքով նախատեսված չէ պաշտոնանկություն:

Դեռ մի քանի տարի առաջ էր շրջանառվում Էջմիածնի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը: Այսօր դարձյալ թեկնածուների շարքում նշվում է Կ. Գրիգորյանի անունը: Մարզպետ դառնալու ցանկություն ունեն նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը (Նովո) եւ նույն խմբակցությունից գործարար պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ):

Աշոտ Ղահրամանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ շարունակում է զբաղեցնել իրեն վստահված պաշտոնը եւ «վաղ է մտածել նրա հետագա գործունեության մասին»:

Դժվար է ասել, թե պաշտոնանկությունից հետո ինչ գործունեությամբ կզբաղվի Ա. Ղահրամանյանը, սակայն ուսումնասիրելով նրա ու տիկնոջ՝ Արփիկ Ղահրամանյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրը, կարող ենք ասել, որ նրանք այնքան էլ «վատ վիճակում» չեն:

Աշոտ Ղահրամանյանը 2012թ. հայտարարագրել է 4 մլն 400 հազար դրամ, որից 1 մլն 640 հազարը կենսաթոշակն է (հավանաբար՝ աշխատանքային), իսկ մնացածը՝ աշխատավարձը: Բացի այդ, նրա հաշվին եղել է 16 մլն 700 հազար դրամ:

«Արմավիր Դար 21» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արփիկ Ղահրամանյանը նշված տարվա ընթացքում որեւէ եկամուտ չի ունեցել, սակայն նրա հաշվին եղել է 19 մլն 450 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter