HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ 50 աշխատակից դեմ է պարտադիր կուտակային վճարներին

Ազգային ժողովի 50 աշխատակից դիմել է աշխատակազմի ղեկավարին, որպեսզի իրենց աշխատավարձից կուտակային պարտադիր վճարներ չպահվեն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Նշենք, որ պետական մարմինները, հաշվի չառնելով իրենց աշխատակիցների կամքը, հունվարի աշխատավարձից պարտադիր կուտակային վճարումներ են արել: Աշխատակիցները հույս են ունեցել, որ ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումից հետո իրենց աշխատավարձերը չեն պահվի, սակայն նրանց հույսերը չի արդարացել:

Խնդիրը սուր է նաեւ գյուղերում: Օրինակ` Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի ղեկավար Միսակ Միսակյանը սպասում էր հրահանգի. «Մարզպետարանից դեռ ոչ մի բան չեն ասել, ոնց ասեն` այդպես էլ կանենք»,-ասաց համայնքապետը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter