HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժխտողականություն. միջնորդագիր մարդու իրավունքների եվրոպական դատարանի անարդար որոշման դեմ»

2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), իր անվանը ոչ արժանի, ընդունեց մի որոշում, որը դեռ շատ երկար կմնա դատարանի պատմության մեջ` որպես բացարձակ խայտառակություն` առաջարկելով Դողու Փերինչեքին` Հայոց ցեղասպանության ակտիվ եւ հավատարիմ ժխտողին, դատական հայց հարուցել ընդդեմ Շվեյցարիայի` ազատ արտահայտվելուն խոչընդոտելու համար:

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դեպի Եվրոպա եւ այլուր տարածելու նպատակով Անկարայի կողմից ստեղծված «Թալեաթ» կազմակերպության հիմնադիրներից մեկը` Դողու Փերինչեքը, բողոքարկել էր  ժխտողական հայտարարությունների համար երկու անգամ իրեն տուգանելու մասին շվեյցարական դատարանի որոշումը:

Փերինչեքը, որը ներկայումս բանտարկված է Թուրքիայում Էրգենեկոն կազմակերպության կողմից իրականացված հեղաշրջման փորձին մասնակցելու համար, (ինչն այնուամենայնիվ հետ չկանգնեցրեց Անկարային այս պարագայում ՄԻԵԴ-ի առջեւ նրան պաշտպանելու հարցում), Շվեյցարիայում տեղի ունեցած մի շարք հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է»:

Շարունակությունը տես այստեղ:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՄԻԵԴ-ի այս գործը չափազա՛նց կարևոր է Հայաստանի համար. ուստի ՀՀ նախագահն ու ԱԳՆախարարն ԱՆՁԱՄԲ պիտի՛ զբաղվեն այս հարցով. առաջին հերթին, որ Շվեյցարիան որոշումը բողոքարկի մինչև մարտի 17-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter