HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հրանտ Բագրատյան. «Մեծամասնական ընտրատարածքներն օլիգարխների ու գողականների համար են»

«Անձամբ ինձ ասվել է` հլը մի ամիս էլ համբերեք, տեսնենք` ինչ են ասում», - անրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը՝ այսօրվա ասուլիսում ասաց նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ ՀԱԿ-ը մեծ ռիսկի է դիմել` երկխոսության գնալով, սակայն ունի որոշակի ակնկալիքներ և հիմա սպասողական վիճակում է: Մինչդեռ մի քանի անգամ իշխանությունը «դրված է եղել սկուտեղին», բայց իրենք չեն վերցրել: Մասնավորապես` 2008 թ.-ի նախագահական ընտրություններից հետո և այս տարվա մարտին:

«Ես էլ կուզենայի իմանալ, թե ինչու չենք վերցրել», - ասաց Հ. Բագրատյանը:

Վերջինս նշեց, որ ըստ իրենց տեղեկությունների`2007թ. խորհրդարանական ընտրություններին ոչ ՀՀԿ-ն է հաղթել, ոչ էլ ընդդիմությունը, այլ կոալիցիայի մեկ այլ ուժ: Ընտրություններից հետո բոլորը հավաքվում են նախագահի մոտ և որոշում` որ կուսակցությանը քանի տոկոս պետք է տալ: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գերակայում են մարդիկ, ում ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանը կամ փաստաբանների պալատը: Նրանք համարվում են «իբր անկախ մարմիններ, սակայն այդպես չէ»: Նպատակն այն է, որ իշխանությունն ընտրությունների վերջում ամեն ինչը բարդի «անկախ հանձնաժողովի վրա»: Իսկ միջազգային դիտորդներին «կարելի է տալ մի քիչ քյաբաբ, մի քիչ խորոված, որից հետո նրանք մեղմ են արտահայտվում ընտրությունների վերաբերյալ»: Այնուհետև մոտ 3 ամիս անց խիստ խոսքեր են ասում, բայց արդեն ուշ է:

Ըստ Բագրատյանի՝ այսօր իշխանությունների հետ լավ հարաբերություններ հաստատելն իր համար դժվար գործ չէ: բայց, միեւնույն է, ինքը շարունակելու է պայքարել՝ անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում կունենա: Նա պնդում է, որ Ընտրական օրենսգրքից հանվի մեծամասնական ընտրությունների կետը, քանի որ «մեծամասնական ընտրատարածքներն օլիգարխների ու գողականների համար են»:

Բագրատյանի խոսքերով՝ օր առաջ պետք է անցկացվի արտահերթ ընտրություններ, որպեսզի իշխանությունը տեսնի, որ հասարակությունը չի համակերպվում տիրող իրավիճակի հետ:

«Մենք կարիք չունենք Դավիթ Հարությունյանի խոսքերը լսելու: Մենք գիտենք` ինքը կատվի պես ոնց գցես, ոտքերի վրա կարա կանգնի. ունի ճարտար լեզու, խոսքեր: Մենք գործողություն ենք ուզում տեսնել», - ասաց Հ. Բագրատյանը:

Անրադառնալով Տիգրան Սարգսյանն ընդդեմ Բագրատյանի դատական գործին, վերջինս նշեց, որ վարչապետը վախեցել է, դրա համար էլ հայցը հետ է վերցրել:

«Առանց հոդվածի դատել են, ինչ ա ինքն ու Արմենչիկը նստած դատավորներին զանգում էին: Լավ պրծավ Տիգրան Սարգսյանը: Ես կոչ եմ անում, որ շարունակի, Եվրոպա էլ կգնանք: Իսկ այդ դատավորները գրոշի արժեք չունեն», - ասաց Հրանտ Բագրատյանը:

Մեկնաբանություններ (4)

Samvel
Հրանտ Բագրատյանը ուրիշների սպիտակեղենը ստուգելու տեղ, պետք է նախ ստուգի իր կեղտոտ սպիտակեղենը, յիշի ու քննարկի իր օրոք տեղի ունեցած պետական խուլիգանության, գողությունների, մարդկանց սպաննությունների եւ պետական գույքի կողոպուտի բոլոր դեպքերը։ Ինք իրեն հրեշտակ կարծող ու Ղարաբաղում մի ռոպե չկռված վախկոտ բազարչի նարցիցիստը լավ ա զգում ինքն իրեն որ աքլորանում է մյուսների նկատմամբ, պարզ ա։
Գևորգ
Մեկ ել մի բան ավելացնեմ, Բիլայնի մայկան ինչու է հագել?
Gevorg
Դե կարող է Լևոն-պատմաբանի աչքերում ինքը տնտեսագետ է: Դե գոնե Լևոնը պատմական անձ է, ուժեղ ստրատեգ: Իսկ Բագրատյանը կարող է լավ տղա է եղել: Բայց ջահել հասակում բարձր պաշտոն է ստացել սկուտեղի վրա (հո Լևոնի, նույն Ռոբի նման չի պայքարել սովետի դեմ կամ կռվել պատերազմում), ու իրան թվում է թե ինքը մեսեա է հայ ժողովրդի համար: Երբեք չի լինի իրեն համոզել, որ մարդկային միջակություն է, իսկ տնտեսագիտության դաշտում տգետ:
Arthu
Aynqan cavali e erb ayd qnnadatutyuny anum e mi mard, ov dra iravanuqy bacardzak chuni! Mard vory jamanakin qandec amboxj tntesutyuny, ov culerin koveri amusiner, kam vordz kover aselov sepakanashnorhum er mi voxj erkri gyuxatntesutyun, ov kopeknerov sepakanashnorec mi erkri voxj tntesutyuny. U sepakanashnorel asely poxaberakan imastov e aystex hnchum, uxaki qandec, qandec u caxec. Qandec aynpes vor dra karucelu hamar minimumy 50 tari e nvazaguyny petq verakangnelu hamar. Ev verjin hashvov meky chka et Hrant Bagratyanin asi tax Jan, heriq e qnnadatel mardkan, henqum unenalov qo andznakan harcery, u joxovrdi achqin ereval vorpes surb...! Lrahosin hetevox cankacac voq verjers haskacav paron Bagratyani qnnadatutyan irakan patcharnery...! Amot e Hrant Bagratyan, amot e mi voxj joxovrdi lsarany ogtagorcel mi qani hogu shaheri kam pashtonin jgtelu ambicianeri hamar. Aveli lav kliner dra poxaren mi hat nerexotyun xndreir u prcneir...!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter