HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նիստն ավարտվել է ժամը 18:00-ին, իսկ ամբաստանյալը դեռ դատարանում է

Ժամը 22:30-ի տվյալներով ամբաստանյալ Հարություն Սարգսյանը շարունակում է պահվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Նիստի ավարտից հետո հարկ է եղել երկու անգամ շտապօգնություն կանչել, քանի որ վատացել է ամբաստանյալի ինքնազգացողությունը: Տեղեկությունը հաստատեց ամբաստանյալի փաստաբան Հունան Բաբայանը:

Նրա փոխանցմամբ՝ բժիշկը, ով քննել է Հարությունին, կատարել է համապատասխան ներարկում, արգելել է նրան տեղափոխել Երեւան եւ նշանակել է անկողնային ռեժիմ: Դատավոր Մարտին Սարոյանը, ով նույնպես այս ուշ ժամին գտնվում է դատարանում, հրաժարվել է որեւէ կերպ միջամտել եւ իր պատասխանատվությամբ ամբաստանյալին ուղարկել Ախուրյանի ձերբակալվածների պահման վայր:

Դատավորը հայտարարել է, որ նման որոշումներ ընդունելը դուրս է իր իրավասությունների շրջանակից: Այս պահին դատարանում են գտնվում նաեւ Հարություն Սարգսյանի հարազատները: Հարություն Սարգսյանի մոտ բժիշկները արձանագրել են բարձր ջերմություն եւ հիպերտոնիկ կրիզ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter