HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամբաստանյալը տեղափոխվեց Երեւան

«Հետք»-ի տեղեկություններով՝ Հարություն Սարգսյանը, ով ամբաստանվում է Կարեն Եսայանի սպանության համար, Ախուրյանի ՁՊՎ-ից այսօր տեղափոխվեց Երեւան՝ ԱԱԾ-ի մեկուսարան: Ամբաստանյալը փետրվարի 6-ին, մինչեւ ժամը 23-ը պահվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում եւ, ի վերջո, կեսգիշերին մոտ տարվել Ախուրյանի ձերբակալվածների պահման վայր: Հարությունի հարազատները փորձել են ուտելիք փոխանցել նրան, սակայն ՁՊՎ-ի աշխատակիցները հրաժարվել են վերցնել՝ պատճառաբանելով ուշ ժամը:

Հիշեցնենք, որ Կարեն Եսայանի սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանը փետրվարի 6-ին կայացած դատական նիստից հետո չէր տեղափոխվել Երեւան՝ ինքնազգացողության վատացման պատճառով: Հարկ էր եղել երկու անգամ շտապօգնություն հրավիրել, քանի որ Հարություն Սարգսյանն ունեցել էր բարձր ջերմություն եւ արյան ճնշում: Բժիշկը խորհուրդ էր տվել անկողնային ռեժիմ: Նման ծանր վիճակում ամբաստանյալին տեղափոխել հրաժարվել են նաեւ ոստիկանները՝ պատճառաբանելով, որ չտաքացվող մեքենայում հնարավոր է՝ Հարությունի վիճակը կտրուկ վատանա, իսկ իրենք պիտի երկու ժամ ճանապարհ գնան:

Հարություն Սարգսյանի հարազատներից տեղեկացանք, որ ամբաստանյալի ինքնազգացողությունը լուսադեմին կրկին վատացել է եւ այս անգամ հարկ է եղել շտապօգնություն հրավիրել Ախուրյանի ոստիկանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter