HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հրանտ Բագրատյան. «Պետք է Տիգրան Սարգսյանին աշխատանքից հանել, ձեր կոշիկի ձախ թայը տանել դնել վարչապետ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հրանտ Բագրատյանն անրադարձավ նաև ՀՀ տնտեսական վիճակին` ասելով, թե «վիճակ չկա»: Ըստ նրա` ՀՀ պահուստները կազմում են մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար և դրա մեծ մասը հենց դոլարով պահվում է արտասահմանում` «երևի Շվեյցարիայում»: Իսկ ԱՄՆ-ն, որ տպում է դոլարը, այն արժեզրկելիս մյուս երկրներից թույլտվություն չի հարցնում: Արդյունքում կարող է ստեղծվել բարդ իրավիճակ:

«Կիջնի Կենտրոնական բանկի ռեյտինգը: Նա պահուստների շնորհիվ որոշակի վարկանիշ ունի. իրականացնում է վերաֆինանսավորում, կվերանայվի ԿԲ-ի վերաֆինանսավորումը: Բոլոր 22 բանկերն ունեն պահուստներ, որոնց մեծ մասը դոլարով է: Դրանց մի մասը կդառնա անվճարունակ», - ասաց Հ. Բագրատյանը:

Նա նշեց, որ գնաճը եղել է 10%, բյուջեի եկամուտներն ավելացել են 7%-ով, արդյունքում բյուջեն պակասել է 3-ով: Նախկին վարչապետի կարծիքով` ամեն տարի տնտեսությունը կրճատվում է, այն էլ` խաղաղության պայմաններում. բյուջեն 3 միլիարդից նվազել է մինչեւ 2 միլիարդ: Եվ այդ ամենը` վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհիվ, ով ասում է, թե երկրում կա կայուն զարգացում:

«Պետք է Տիգրան Սարգսյանին աշխատանքից հանել, ձեր կոշիկի ձախ թայը տանել դնել վարչապետ, նորմալ կաշխատի երկիրը»,- իրավիճակի այսպիսի լուծում առաջարկեց Հ. Բագրատյանը:

Բագրատյանի կարծիքով` երկրի տնտեսությունը կարգավորելու փոխարեն շատ արագ և լավ զարգանում է բիզնեսը. պաշտոնյաներն իրար հետևից տներ են գնում:

«Եթե ինքն (Տիգրան Սարգսյան) իրեն կարծում է ծաղրածու, ապա մենք Հայաստանը որպես կրկես չենք դիտարկում. ինքը հանդիսատես չունի»,- ավելացրեց Բագրատյանը:

Վերջինս նշեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն աշխարհում 85-90-րդ տեղում էր, բոլորը ծիծաղում էին, մինչդեռ հիմա Հայաստանը 140-144-րդ տեղում է:  Նրա կարծիքով` Հայաստանի տնտեսության աճի տեմպերը զիջում են թե հարևան երկրներին, թե Եվրոպային: Իսկ ադրբեջանական և թուրքական մամուլն օգտագործում է այդ հանգամանքը` ստեղծելով այն պատկերը, թե հայերը նույնիսկ սեփական երկրում չեն կարողանում զարգանալ:

Անդրադառնալով արտագաղթի խնդրին` Բագրատյանը նշեց, որ Գագիկ Եգանյանը` Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետը, առաջ է քաշել սեզոնային արտագաղթի թեզը և ասում է, թե երկրից գնացածների մեծ մասը իբր հետ է գալու: Ըստ Բագրատյանի` Սերժ Սարգսյանը չպետք է լսի ոչ վարչապետին, ոչ էլ Եգանյանին, ով ի դեմս նախագահի` «թարմ ականջ է գտել»: Իսկ արտագաղթի ճշգրիտ թվերն իմանալու համար պետք է դիմել ռուս սահմանապահներին, ովքեր ՀՀ քաղաքացու` երկիր մտնելու եւ երկրից դուրս գալու դեպքում անձնագիրը կնքում են: Ըստ Բագրատյանի` ուղղակի պետք է պաշտոններ տալ ճիշտ մարդկանց:

«Չեմ ասում` Սերժ Սարգսյանն ինտելեկտի բագաժ չունի, բայց երևի պրոբլեմ ունի դրա հետ»,- եզրափակեց նախկին վարչապետը:

Մեկնաբանություններ (8)

Վահագն
Չգիտեմ ինչի` ինձ թվում է` եթե Վարազ Սյունին լինի մեր նոր վարչապետը ու նրա ընտրությամբ նշանակված լինեն նախարարները, կարծում եմ, երանի ենք տալու Տ. Սարգսյանին, կարող է և երանի տանք նաև Հ. Բագրատյանին: Վարազ Սյունի, կուզես լինել ՀՀ վարչապետ? Կամ հետաքրքիր է` իմանալ ում կուզենայիր տեսնել ՀՀ վարչապետ: Հիմա էլ թազա թիրախ ես փնտրել: Ախպեր, լսի, դու կարող է շպիոն ես, խաբար չենք:
Վահագն
Ըստ որոշների, այդ թվում` ըստ մեզ - կառավարությունը միշտ վատն է, քանի որ մեզ այնտեղ չենք տեսնում: Երբ որ մեզ, ասենք Սուրենին, Արթուրին, այնտեղ տեսնենք Կառավարության կազմում ու լավ գործեր անեն իրենք, բայց Վարազ Սյունին ու ես չլինենք դրանում, մեկ ա Վարազ Սյունին, բայց ոչ ես, ասելու է կառավարությունը վատ է ու վատ: Չգիտեմ խի, միշտ էլ էդպես է եղել: Երեկ ունեինք վատը, էսօր էլ ունենք վատը, լավին սպասելով, ապագային էլի ասելու ենք վատ է էնքան ժամանակ, մինչև էդ վատ ասողներիցս մեկը չմտնի կառավարության կազմ: Էս դեպքում շրջապտույտը նորից է սկսվելու, քանի որ էն, որոնք չեն մտել կառավարության կազմ, անընդհատ ասելու են, որ վատ է կառավարությունը աշխատում:
Վահան
Չե սխալվում ես, տեսել ենք եվ նրան եվ սրանց, ներկա կառավարություն որքան էլ վատը լինի, չի հասնում նրա օրոք տեղի ունեցած Վանոյական տնտեսության, ավազակապետության, սուտասան խաբեբայության երբ երկիրը կռվում էր, նա էլ մի կողմից լավ ՙդզում՚ էր իր հաշիվները։ Մեկա նա իրա ծոծրակը կտեսնի բայց նորից վարչապետ լինել մենակ իր երազումը կտեսնի։
Varaz Syuni (Amsterdam)
Samvel - Migutse yev aydpes e. Bayts da CHI nshanakum vor NERKA ishxanutiunnery (aveli)lav en.....MEKI sxaly CHI ardaratsnum MYUSI sxaly.
Suren
Ինչի չեք նշել որ սոյն հարցազրույցի ժամանակ Բագրատյանն Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ ինքը այդքան չի սիրում վարչապետ Տիգրան Սարգսյանին, նա ասել է. «Մարդը գրագիտություն չունի: Ավելի լավ չի՞ բացահայտ անգրագետ, գողական նույնիսկ լինի, որ գոնե կարծիք ունենա ինչ-որ, էս ի՞նչ ձև ա»: Գողական թալանչի, անգրագետը ուզում է մարդկանց հանել ու իր նման քյաբաբչին դնել վարչապետի աթոռում։ Հա Տիգրանը լավը չի, բայց նա ուր սա ուր։
Arthur
Chuni qnnadatelu, chuni vorovhetev es erkri arajin qandoxy inqna exel, petq chi joxovrdin pordzel ogtagorcel andznakan npatakneri hamar. Es arkacaxndir himarikin tvuma te es joxovurdy apusha, moracela ancyaly, moracela glxin ekac oinnery....! Isk inqy giti vor el korcnelu ban chuni, el varkabekvelu Tex chuni, inch el kpcni Kopit asac, qyara. Kpav, kpav, che jhandamy te joxovrdin tshnami chi sarqel...!
Samvel
Հրանտ Բագրատյանը ուրիշների սպիտակեղենը ստուգելու տեղ, պետք է նախ ստուգի իր կեղտոտ սպիտակեղենը, յիշի ու քննարկի իր օրոք տեղի ունեցած պետական խուլիգանության, գողությունների, մարդկանց սպաննությունների եւ պետական գույքի կողոպուտի բոլոր դեպքերը։ Ինք իրեն հրեշտակ կարծող ու Ղարաբաղում մի ռոպե չկռված վախկոտ բազարչի նարցիցիստը լավ ա զգում ինքն իրեն որ աքլորանում է մյուսների նկատմամբ, պարզ ա։
Varaz Syuni (Amsterdam)
Ete mi erkrum KA mot 40% axkatutiun/chkavorutiun u MSHTAKAN artagaxt/artagaxti tsankutiun, nshanakum e ayd erkrum MI BAN SARSAPELI kerpov SXAL e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter