HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը դատապարտում է ոստիկանությանը հերթական սադրանքը

Հայ ազգային կոնգրեսի` օգոստոսի 2-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկները տարածող համակիրները հուլիսի 28-ին՝ գիշերվա ժամը 3-ի սահմաններում, կրկին հանդիպել են ոստիկանության աշխատողների ու նրանց հետ եղած քաղաքացիական անձանց հարուցած խոչընդոտներին։ Առանց ներկայանալու եւ որեւէ օրինական պահանջ ներկայացնելու, նրանք հարձակվել են երիտասարդների վրա, քաշքշել, հարվածել, հասցրել մարմնական վնասվածքներ։

Կատարված հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն։ Կոնգրեսը դատապարտում է ոստիկանության հերթական այս սադրանքը: Հատկանշական է, որ այս ամենը տեղի ունեցել Կոնգրես-իշխանություն սկիզբ առած երկխոսության ֆոնին: Փաստի մասին տեղյակ է պահվել նաեւ իշխանության պատվիրակության ղեկավարը։

Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսության շրջանակներում հուլիսի 26-ի հանդիպման ընթացքում իշխանության պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետամուտ լինել հանրահավաքների իրազեկմանը, քաղաքացիների մասնակցությանը խոչընդոտելու, տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու, ոստիկանության եւ պետական այլ ծառայողների կողմից ապօրինությունների բոլոր փաստերին։

Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում իր բոլոր կառույցներին, ակտիվիստներին, հանրահավաքի մասնակիցներին՝ նմանօրինակ փաստերի մասին անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ (հեռ. 52.09.74)՝ հնարավորինս որոշակիացված տվյալներով։

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
Sa 2 BAN e nskanakum: 1. KAM իշխանությունը LURJ CHI yndunum Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսությունը yev PORTSUM e ZHAMANAK shahel; 2. KAM el իշխանությունը/petutiuny I ZORU CHE hskelu/karavarelu ոստիկանության աշխատողների mi hatvatsin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter