HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրանց սարսափեցնում է մեր միասնականությունը. Լյուդմիլա Սարգսյան

Կիմա Խաչատրյան

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Շուրջ վեց տարի մեզ համար մարտի մեկը կորստի և ողբերգության օր է դարձել: Ազատության հրապարակը այսօր մարդաշատ է, դա նշանակում է, որ մարտի մեկի էջը փակված չէ և չի կարող փակվել, որքան էլ իշխանությունը դրան է ձգտում: Ազատության հրապարակը այսքան լիքն է լինելու և ըմբոստ»,- նշեց Սարգյսանը: 

Պատգամավորը նաև նշեց, որ նրանք բազմաթիվ փորձեր են արել իշխանությանը հասկացնելու, որ մարտի մեկի հանցագործներին գտնել է պետք, բայց ակնհայտ է, որ դիմադրությունը շատ մեծ է:

«Ոչ մի հանցագործ չի ցանկանում բացահատել իր հանցագործությունը: Այնքան անգիտակից իշխանություն է, որ չի հասկանում, որ բռնազավթումից հետո պետք է գնար բարեփոխումների ճանապարհով: Պատասխան են տալու և արտագաղթի համար, և ժողովրդի ընչազրկության: Նրանց սարսափեցնում է մեր միասնականությունը»,- ավարտեց Լ. Սարգսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter