HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Գները նվազել են. վիճակագրություն

2014թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.3%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.5% նվազում:

Տասներկուամսյա կտրվածքով գնաճը կազմել է 4.6%: Հիշեցնենք, որ տասներկուամսյա գնաճը հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից է, որն ընկած է բյուջետային պլանավորման հիմքում: Ըստ պետական բյուջեի մասին օրենքի` ՀՀ կենտրոնական բանկը պարտավոր է քայլեր ձեռնարկել տասներկուամսյա գնաճը 4+-1.5 տոկոս միջակայքում պահելու համար: 2014թ. առաջին ամիսներին առայժմ դա հաջողվում է (հունվարին տասներկուամսյա գնաճը 5.5% էր):

Փետրվարյան գնանկումը, ըստ վիճակագրության, հիմնականում հետևանք է մրգի, կարտոֆիլի ու բանջարեղենի գնանկման: Օրինակ` 2014թ. փետրվարին հունվարի համեմատ խնձորի գինը նվազել է 17.5%-ով, խաղողինը` 12.9%-ով, նարնջինը` 11.5%-ով, ադամաթզինը` 9.2%-ով, տանձինը` 7.7%-ով և այլն:

Էժանացել է նաև միսն ու մսամթերքը` տավարի միսը 3.5%-ով, խոզինը` 1.7%-ով, ոչխարինը` 0.6%-ով: Փոխարենը գրանցվել է կաթնամթերքի գնաճ (մեկամսյա կտրվածքով՝ 1%, տասներկուամսյա կտրվածքով` 9.8%): Զգալի թանկացում կա նաև ոգելից խմիչքի և ծխախոտի մասով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter