HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

25.2 մլն դոլար. Մոսկվայի դատարանը ևս մեկ որոշում է կայացրել «Նաիրիտի» դեմ

Մոսկվայի արբիտրաժային դատարանը այսօր բավարարել է ԱՊՀ Միջպետական բանկի՝  «Նաիրիտ գործարանից» 25,2 մլն դոլար բռնագանձելու հայցը: «Նաիրիտ գործարանը» «Ռայնովիլի» վարկի երաշխավոր է հանդես եկել, այդ պատճառով նրա դեմ էլ է հայց ներկայացվել՝ շուրջ 16,8 մլն դոլարի չափով տոկոսները գանձելու նպատակով, ինչպես նաև 8.4 մլն դոլար՝ տույժերը:

Ինչպես հաղորդում է rapsinews.ru-ն, այս գործը նույնպես լսվել է առանց գործարանի ներկայացուցչի:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել էր նաև Միջպետական բանկի՝ 107 մլն դոլարի հայցն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության, որը պաշտոնապես «Նաիրիտ գործարանի» սեփականատերն է: Այս գումարները առաջացել են «Ռայնովիլի»՝ Միջպետական բանկից վերցրած 70 մլն դոլար վարկի պատճառով: 

Ի սկզբանե Միջպետական բանկը ներկայացրել էր շուրջ 25,2 մլն-ի հայցապահանջ գործարանի դեմ, սակայն Մոսկվայի դատարանը վերադարձրել են այն՝ պատճառաբանելով, որ գործը չի կարող քննվել ՌԴ-ում, այլ պետք է քննվի այն երկրում, որտեղ գործարանը գտնվում է: Սակայն որոշումը բողոքարկվել էր, և վերադաս ատյանը ետ էր վերադարձրել նոր քննության: Եվ ահա այսօր Մոսկվայի արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել: 

Թե «Ռայնովիլի», թե «Նաիրիտի» պատրավորությունները ամբողջությամբ կրելու է  գործարանը, որովհետ, ինչպես արդեն գրել ենք, «Նաիրիտը» դարձել է «Ռայնովիլի» բաժնետերը: Այդ մասին համառորեն չի խոսում ոչ «Նաիրիտի» ղեկավարությունը, ոչ էլ գործարանի 10 տոկոս բաժնեմասի սեփականատեր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Մովսիսյանի:  

Մեկնաբանություններ (2)

Wah!
Ըստ սխեմայի ստացվում է որ ... //նաիրիտն// ինքն իրեն է թալանել! Այս դեպքում ակնհայտ է դառնում նաեւ որ թալանվածը հենց ,,նաիրիտի,, ներսում է ,,տեղավորվել,, - տիպիկ հայկական ռադիոյին վայել պատմություն!
Ba
Bolor hantsagortsutjunner pntreq Bagramjan 26-um.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter