HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ է Հայաստանը տանուլ տալիս տեղեկատվական պատերազմում

Նախօրեին Facebook սոցիալական ցանցում լայն քննարկման առարկա դարձավ կինոռեժիսոր, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Աթասյանի՝ MaxInfo.am լրատվական կայքին տված հարցազրույցը: Վերջինս այս տարվա սկզբում սկսել էր աշխատել «Թեկուզ» ֆիլմի ստեղծման վրա, որի նպատակն է արցախյան հիմնախնդրի էությունն առանց խեղաթյուրումների միջազգային հանրությանը հասցնելը:

Այն, թե ինչով է ավարտվել կինոռեժիսորի այդ նախաձեռնությունը, միայն ապշանք է առաջացնում:

MaxInfo.am-ին Աթասյանն ասել է, որ նկարահանումները պետք է սկսվեին հունիսին: Դրա մասին տեղյակ էին և նախագահական նստավայրում, և Ազգային կինոկենտրոնում, և մշակույթի նախարարությունում: Ազգային կինոկենտրոնի տնօրինությունից և մշակույթի նախարարությունից խոստացել էին, որ մշակույթի նախարարը կառավարության նիստի ժամանակ պետք է բարձրացներ ֆիլմի ֆինանսավորման հարցը, որպեսզի պահեստային ֆոնդից գումար տրամադրվեր: Ըստ Ազգային կինոկենտրոնի եզրակացության՝ ֆիլմը պետք է շտապ նկարահանվեր:

«Բայց մշակույթի նախարարությունից մենք նամակ ստացանք, որտեղ հայտնվում էր ֆիլմին 2012 թվականի բյուջեի քննարկաման ժամանակ անդրադառնալու մասին միայն: Դրանից հետո ես մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպում ունեցա: Հիմա կրկնում եմ նրա խոսքերը բառացի. «Եթե ես ցանկանայի մերժել կամ փակուղի տանել ֆիլմը, ապա կասեի, որ այն նախատեսում ենք քննարկել 2012-ին»: Ես էլ ասեցի, բայց, տիկին նախարար, Դուք հենց այդպես էլ ինձ պատասխանել եք Ձեր նամակում: Նա էլ զարմացավ և ասաց. «Վայ էդպես եմ ասել, մոռացել էի»»,- հայտարարել է Աթասյանը...

Կինոռեժիսորը նաև նշել է, որ ֆիլմին օժանդակելու վերաբերյալ նախագահը հանձնարարական է իջեցրել մշակույթի նախարարությանը: «Ես իմ աչքերով տեսել եմ այդ հանձնարարականը: Բայց, փաստորեն, ոչ մի փոփոխություն էլ չկա»,- հայտարարել է կինոռեժիսորը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է ադրբեջանական քարոզչամենային դիմակայելուն ուղղված Հայաստանի վարած քաղաքականությունը որպես վտանգավոր և տագնապալի: Դրա վառ ապացույցը կինոռեժիսորի հետ կատարվածն է:

Կինեմատոգրաֆը աշխարհին ճշմարտությունը մատուցելու ամենաարդյունավետ միջոցներից է: Թշնամին ակտիվորեն օգտագործում է կինոն պատմությունը խեղաթյուրված ձևով ներկայացնելու համար: Միևնույն ժամանակ, հայաստանյան իրականությունում թշնամու հակահայկական քարոզչությանը դիմակայելուն ուղղված նախագծերն ուղիղ իմաստով «ջրվում են», այն էլ ցինիկաբար, հեղինակներին ուղարկելով դեպի 2012 թվականի բյուջեի քննարկում:

Հենց դա է պատճառը, որ Հայաստանը տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմում, իսկ աշխարհը հավատում է ադրբեջանական լուտանքներին:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (3)

john
We are losing the longterm war in Artsakh and in terms of the very survivability of the Armenian nation. The current rulers in Armenia lack any national vision and the political legitimacy to execute one if they had it. The diasora, on the other hand, is indeed Genocide-driven and stuck in the past. It is incapable of contributing anything positive in terms of nation building - which should be its first priority. The traditional leadership of the diaspora is in bed with the regime in Armenia. Proof positive of this is the fact that the diaspora called for Sargsyan's resignation over the Protocols but stuck their heads in the sand when peaceful protestors were gunned down in Yerevan on March 1, 2008.
Jack
Gary, Armenians in Armenia generally dislike the Diaspora getting involved with their government affairs and consider the Diaspora as foreigners. And you complain that the Diaspora is only occupied with nothing more than genocide recognition. What do expect the Diaspora to do? Transfer more funds? That's always the short term solution isn't it.
Gary
We are loosing because: 1. There are less then 2 mil people leaving in Armenia with more then 40 political parties. They can't stand each other and all hate the existing government. 2.Armenia in it's fight for Karabagh lost the bigger picture of state survival, we are the 2nd worst economy in the World. 3.Diaspora Armenia is occupied with nothing but Genocide recognition.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter