HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարի Յովանովիչն այսօր հանդիպել է ՀՀ արդարադատության նախարարի հետ

Այսօր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչին: «Հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրվել է մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դատավարության ընթացքի, քրեական դատավարության օրենսգրքի նախագծի, ինչպես նաև Հայաստանում դատաիրավական բարեփոխումների մասին»,- տեղեկացնումմ է ՀՀ արդարադատության նախարարության կայքէջը: Արդարադատության նախարարը պարզաբանումներ է տվել նշված դեպքերի կապակցությամբ, եւ դեսպանի խնդրանքով` ներկայացրել դատաիրավական բարեփոխումների բնագավառի վերաբերյալ մանրամասները: Հանդիպման վերջում կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter