HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիան ավարտվեց

[caption id="" align="alignleft" width="150" caption=" "]06_11-agarak.jpg[/caption] Հինգշաբթի` նոյեմբերի 6-ի վաղ առավոտվանից շարունակվեց դեռ նախորդ օրը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 600 աշխատակիցների բողոքի ցույցը: Ըստ աշխատակիցների` ձեռնարկության տնօրինությունը պատրաստվում է 1000 աշխատակիցներից 400-ին ուղարկել հարկադիր պարապուրդի և 30%-ով իջեցնել աշխատավարձերը: Սպասվող կրճատումները տնօրինությունը կապում է միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների անկման հետ: Աշխատակիցները պահանջում են նաեւ ազգությամբ վրացի տնօրեն Գեորգի Դեւաձեի ու նրա թիմի հրաժարականը: Միաժամանակ հայտնի է դարձել, որ վերջիններս փախել են Ագարակից: Ընդհանուր առմամբ, աշխատակիցները դժգոհ են կոմբինատում տիրող կարգերից` տնօրինությունը ոչ մի քայլ չի անում նրանց աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ: Կոմբինատի Արհմիության խորհրդին տեղյակ էր պահվել գործադուլի մասին, ու անժամկետ գործադուլը կշարուրնակվեր, եթե բողոքավորների հետ չհանդիպեր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով փորձեց մեղմել բողոքավորների զայրույթը: Ըստ մարզպետի` եթե գործադուլը շարունակվի, ապա կոմբինատն այեւեւս ի վիճակի չի լինի վերագործարկվել, ուստի հորդորեց աշխատակիցներին վերսկսել աշխատանքը: "Ես ձեզ հետ եմ ու մինչեւ վերջ պայքարելու եմ: Դուք չեք կորցնի ձեր աշխատատեղերը: Ես խոսել եմ ձեռնարկության ղեկավարների հետ, ՀՀ նախագահի, վարչապետի հետ, ու առաջիկայում կոմբինատի սեփականատերերի հետ քննարկվելու են բոլոր հարցերը",- ասաց Սյունիքի մարզպետը` կոչ անելով, որ մինչեւ երկուշաբթի աշխատեն: Հավատալով մարզպետի խոսքին` կոմբինատի աշխատակիցները արդեն ժամը 18.00-ից` 2-րդ հերթափոխին, վերսկսեցին աշխատանքը: Աշխատակիցների որոշմամբ` մինչեւ կոմբինատի ղեկավարների հայտնվելը աշխատանքը կհամակարգի կոմբինատի վարչական տնօրեն Վահե Գասպարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter