HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մուտքը լրագրողներին արգելված է

Սյունիքի մարզի Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» միշտ փակ է լրագրողների համար` բացառությամբ այն դեպքերի, երբ Երեւանից կոմբինատ են այցելում բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ դեպքում կոմբինատի տնօրինությունը թույլ է տալիս նախապես ընտրված լրագրողներին մտնել կոմբինատի հանքանյութի մանրացման եւ հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ աշխատում են բանվորները: Հենց այդտեղ է հանքաքարից ստացվում պղնձի եւ մոլիբդենի խտանյութ:

Անցած շաբաթ 8 լրագրողի Երեւանից եւ Կապանից հերթական անգամ մերժեցին թույլ տալ մտնել հանքանյութի ստացման կոմբինատ` վերջին պահին հրաժարվելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից:

«Մենք երկու անգամ լրագրողների այց ենք կազմակերպել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Երկու անգամ էլ մեզ մերժել են ընդունել: Այս անգամ մենք ունեինք հստակ պայմանավորվածություն կոմբինատի գլխավոր տնօրենի օգնական Արթուր Հակոբյանի հետ, բայց վերջին պահին նա առանց պատճառաբանությունների հրաժարվեց մեզ մուտքի թույլտվություն տալ»,- ասում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանի «Սոսի» եւ «Խուստուփ» հեռուստաընկերությունների լրագրողները նույնպես պատմում էին, որ նրանց մուտքը կոմբինատ արգելվում է: Մնում է սպասել միայն որեւէ պաշտոնյայի այցի, որպեսզի կարողանան ապահովել այցի լուսաբանումը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ՀՀ խոշորագույն լեռնահանքային ձեռնարկությունն է: Այն գործարկվել է 1952թ.-ին: Քաջարանի հանքային դաշտը գրավում է 20-25 հազար քկմ տարածք: Այդտեղ է կենտրոնացված մոլիբդենի համաշխարհային հաշվարկված պաշարների մոտ 6 տոկոսը, Հայաստանի պղնձի պաշարների մոտ 80 տոկոսը: Վերջին երկրաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ այդտեղ ավելի քան հարյուր տարվա պաշար կա: 2004 թ.-ին դեկտեմբերի 14-ին կառավարության որոշմամբ ձեռնարկությունը մասնավորեցվել է: Ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը (60 տոկոս) անցել է գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը, 15 տոկոս` «Մաքուր երկաթ» գործարանին, 12.5-ական տոկոս` «Արմենիան մոլիբդեն փրոդակշն» եւ «Զանգեզուր մայնինգ» ընկերություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter