HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրությունները Սյունիքի մարզում

Սյունիքի մարզի 1 քաղաքային ու 3 գյուղական համայնքներում նոյեմբերի 2-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ (վերաքվեարկություն): Ուշադրության կենտրոնում Սիսիանի քաղաքապետի ընտրություններն էին, որոնց հետեւեցին նաեւ ԿԸՀ անդամները: Սիսիան քաղաքի յուրաքանչյուր տեղամասում ԿԸՀ անդամ կար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին կայացած ընտրությունների արդյունքները բողոքարկել էր ՀՅԴ թեկնածու Տիգրան Պողոսյանը, եւ ՀՀ վարչական դատարանի վճռով ընտրություններն անվավեր էին ճանաչվել: Դատարանի վճռից հետո Սիսիանում ուժերի վերադասավորում էր տեղի ունեցել. բոլոր թեկնածուները միացել էին ու սատարում էին ԲՀԿ ներկայացուցիչ, Սիսիանի ԱրմենՏելի կառույցի ղեկավար Աղասի Հակոբջանյանին: Փաստորեն, 6 թեկնածուի առկայության պարագայում պայքարը ծավալվեց ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի թեկնածուների միջեւ: Սիսիանում քվեարկությանը մասնակցել է 7644 ընտրող, 125 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, իսկ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ` ՀՀԿ անդամ Սամվել Թանգյան` 46, ՕԵԿ անդամ Վազգեն Բաբայան` 25, գործող քաղաքապետ, անկուսակցական Լավրենտ Սարգսյան` 50, ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյան` 3951, ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյան` 3319, Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Ռազմիկ Դանիելյան` 126: Անճշտությունների թիվը 25 է: Կապանի տարածաշրջանի Անտառաշատ գյուղի համայնքի ղեկավար ընտրվեց նույնպես ԲՀԿ ներկայացուցիչ Արսեն Դավթյանը` 13 ձայնով գերազանցելով գործող գյուղապետ, անկուսակցական Սեյրան Հայրապետյանին: Վերջինս ստացել է 43 կողմ ձայն: Այստեղ անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, անճշտությունների թիվը 2 է, իսկ քվեարկությանը 105 ընտրողից մասնակցել է 95-ը: Տեղեկացնենք, որ նոյեմբերի 16-ին թիվ 38 ընտրատարածքի Շիկահողի գյուղական համայնքում անց են կացվելու համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ: Այստեղ հոկտեմբերի 12-ին ՏԻՄ ընտրություններ չկայացան թեկնածուներ չառաջադրվելու պատճառով: Թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանի տեղեկատվությամբ` այս անգամ այստեղ համայնքի ղեկավարի համար առաջադրվել է գործող գյուղապետ, ՕԵԿ անդամ Գեղամ Ղազարյանը ու ավագանու եւս 4 թեկնածու: Խոզնավարում համայնքի ղեկավարի 3 թեկնածուներից ՀՀԿ անդամ Աշոտ Ավետյանը ոչ մի կողմ ձայն չի ստացել, անկուսակցականներ Կամո Հարությունյանը ստացել է 109, իսկ Վարո Գրիգորյանը` 112 կողմ ձայն: Անճշտությունների թիվը 6 է, քվեարկել է 231 ընտրող: Տեղում 2 անկուսակցական թեկնածուների միջեւ ձայները բաշխվել են` Օնիկ Ավագյան` 553, Սաղաթել Ավագյան` 658: Ընտրություններին մասնակցել է 1247 ընտրող, անճշտություններ չկան, 36 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Նշենք, որ Խոզնավարում ու Տեղում գործող գյուղապետերը չէին առաջադրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter