HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթի նախարարությունը ականջի հետև՞ է գցել «Չենք լռելու»-ի հարցումը

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը հուլիսի 22-ին տված իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ անհատ բարերարներից և ազգային տարբեր կառույցներից ապահովելով անհրաժեշտ միջոցներ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նորոգվել և նորոգվում են բազում սրբավայրեր:

«Միևնույն ժամանակ հստակ է, որ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին միայնակ, առանց պետական աջակցության չի կարող հոգալ բազմահազար մեր սրբավայրերի պահպանությունը: Այս կապակցությամբ, սակայն, պետք է տեղեկացնենք, որ ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմամշակութային կարևորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները և փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաև ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, սակայն, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, և որևէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել»,- նշել էր Մելիքյանը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դեռևս հուլիսի 23-ին խնդրանքով դիմել էր մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ է գտնվում հուշարձանների պահպանության գործակալությունը, պարզել և առաջիկա օրերի ընթացքում մամուլի միջոցով հայտնել հանրությանը Կաթողիկոսի խնդրանքը և այն ժամանակվա նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը: Որևէ պատասխան առ օրս չի ստացվել:

«Չենք լռելու»-ն ստիպված է ևս մեկ անգամ խնդրել նախարարությանը պարզաբանումներ տալ խնդրո առարկայի վերաբերյալ:

Ամենայն հավանականությամբ, որոշ մարդիկ չեն հասկանում, որ իրենցից է կախված հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման խնդիրը:

Կո՛չ ենք անում լրագրողներին հետամուտ լինել այս խնդրի լուծմանը: Թույլ չտա՛նք, որ մեր աչքի առջև կործանվի մեր իսկ պատմությունը:

Տեղեկացնում ենք նաև, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն այժմ պատրաստում է աուդիոսլայդշոու Հայաստանի տարածքում գտնվող հնավայրերի վիճակի վերաբերյալ: Աուդիոսլայդշոուի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում: 

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

Աննա
Բարև Տեքստը ներկայացնում է Վայոց ձորի Գնդեվազ գյուղի բնակչուհի Հարությունյան Աննան: Այն վերաբերվում է վերոհիշյալ գյուղից արևվմուտք գտնվող 10-րդ դարի Գնդևանք եկեղեցական շինությանը: Ստույգ տվյալները բուն նյութին վերաբերյալ,- տես` «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում, Երևան, 2002, էջ 217 կամ http://www.lusamut.net/level2_.php?id=90&id_2=924&cat_=6&s=2 Վանքը հիմնադրվել է 936 թվին Սյունաց իշխանուհի Սոփիաի կողմից և անվանվել է Գնդևանք: Որպես հավելյալ եկեղեցական շինություն հայ մտավորականների կողմից մեծ ջանքերով կառուցվել է դարերի ընդացքում մինչ 1691 թ. Քանի որ Գնդեվանքը կորցրել է իր սկզբնական տեսքը, և օրեց օր ավելի է խորանում այդ անմխիթար վիճակը, կարծում եմ ժամանակն է ուշադրություն դարձնել այդ փաստի նկատմամբ: Հետգրություն` ժամանակի ընդացքում, նաև մարդկային գործոնի միջոցով, ոչ հարգալից վերաբերմունքի են արժանացել` ավիրվել են և անճանաչելի են դարձել որմնանկարը, խորհրդանշերը, խաչքարերը, տապանաքարերը և այլն: «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և /որպես/ ակ դրեցի վրան»- Սոփիա իշխանուհի: Այս ամենը նաև վերաբերվում է Գնդեվազ գյուղում գտնվող Ժամտուն սրբավայրին, որի մեկ պատը բացակայում է, ներսում առկա է խոնավությունը, կեխտն ու փոշին, չի բացառվում որպես կենդանիների թաքստոց: Ակնկալում եմ հարցի վերաբերյալ պատկան մարմինների ուշադրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter