HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրացավ Սիլվա Կապուտիկյանի 90-ամյակը

Այսօր լրանում է բանաստեղծուհի, հրապարակախոս, արձակագիր, Սիլվա Կապուտիկյանի (Սիրվարդ Բարունակի Կապուտիկյան) 90-ամյա հոբելյանը։ Այդ առիթով Կապուտիկյան 1 (նախկին՝  Բաղրամյան առաջին անցուղի), բն.26 հասցեում տեղի կունենա նրա տուն-թանգարանի հանդիսավոր բացումը,  որի  ընթացքում նախատեսվում է Արփինե Մովսիսյանի բանաստեղծուհուն նվիրված ֆիլմի առաջին մասի դիտումը: Կապուտիկյանի ստեղծագործության երկրպագուները կայցելեն նաև Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող բանաստեղծուհու շիրմին։ Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարության մամլո ծառայությւնը: Սիլվա Կապուտիկյանը (1919-2006) 20-րդ դարի հայ խոշորագույն բանաստեղծուհին է, գրող և հրապարակախոս, ակադեմիկոս, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ Հայերեն և ռուսերեն լեզուներով ավելի քան 60 գրքերի հեղինակ է, որոնք նաև թարգմանված են աշխարհի շատ լեզուներով։ Կապուտիկյանը Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ է (1970), Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1980): Նա արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի (1988), Ավետիք Իսահակյանի և Հր. Աճառյանի անվան մրցանակների, «Նոսիդե» իտալական մրցանակի, «Սրբ.Մեսրոպ Մաշտոց», «Սրբ.Սահակ և Սրբ.Մաշտոց», «Օլգա իշխանուհի» (Ուկրաինա) շքանշանների, «Տարվա կին» կոչմանը (1998 թ., Քեմփրիջի աշխարհագրական ինստիտուտ), «Պեն-կլուբ» ինտելեկտուալների միջազգային ակումբի անդամ է։ 1952 թ.-ին Կապուտիկյանն արժանացել է Ստալինյան մրցանակի (ԽՍՀՄ պետական մրցանակ): ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, «Աշխարհի երկրների հոգևոր միասնության» և «Բնության և հասարակության հարցերի» ակադեմիանների անդամ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter