HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեզ ՀԴՄ-ներ պետք չեն»

Այսօր առավոտվանից Կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել են տոնավաճառների աշխատակիցները նույն պատճառով, ինչպես հունվարի 19-ին` դադարեցնել ՀԴՄ-ների կիրառումը: Սկզբից հավաքված էր մի խումբ` Մալաթիայի և Ռոսիայի տոնավաճառներից, հետո միացան նաև «Հայաստան» հանրախանութի, «Հրազդան» տոնավաճառի և «Ոսկու շուկայի» աշխատակիցները: Ներկաները փաստեցին, որ այսօր մեծ բազմություն է լինելու, քանի որ «գալու են բոլորը»:Տարբեր շուկաների աշխատակիցների հոսքը դեռ շարունակվում է: «Մենք պահանջում ենք հանել ՀԴՄ-ները, վերանայել օրենքը, փոփոխություններ մտցնել»,-ասաց տիկին Անուշը: Իսկ Գագիկը, որ նախորդ անգամ մտնել էր կառավարություն և զրուցել Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալ. Ղազարյանի հետ, նշեց, որ հունվարի 19-ի իրենց ցույցի ակցիան այդպես էլ անտեսվեց և անպատասխան մնաց, «քանի որ իրենց արհամարհեցին»: Բայց իրենք շարունակելու են պայքարել, մինչև օրենքում փոփոխություններ չկատարվեն: «Մենք այսպես էլ չենք աշխատի»,-հաստատեց Գագիկը: Կառավարության շենքի մոտ հավաքվածներին մոտեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը և հետաքրքրվեց հավաքվածներին հուզող  հարցերով: Բայց լուծումներ այդպես էլ չառաջարկվեց: «Բոլոր հարցերի համար պատասխանատու է կառավարությունը»,-ասաց նա: Գագիկի մոտ պատրաստված էր առաջaրկների մի փաթեթ, որն այսօր պետք է հանձնեն կառավարությանը: Ցուցարարները «լուրջ են տրամադրված» և ուզում են ինչ-որ պատասխան ստանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter