HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿ աշխատակցին դանակահարած անձը ձերբակալված է

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների, մարզի դատախազության եւ Հրազդանի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ԴԱՀԿ աշխատակից Հայկ Բաբաջանյանին դանակահարել է 1981 թ. ծնված Արմեն Զաքարյանը (2005 թ. հունիսի 3-ին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով): Արմեն Զաքարյանը կալանավորված է: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության մամլո բաժինը: Հիշեցնենք, որ հունվարի 21-ին, Հրազդան քաղաքի միկրոշրջանում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի տեսուչ, 1981 թ. ծնված Հայկ Բաբաջանյանը, իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքից հասցված ծանր մարմնական վնասվածքներով` տեղափոխվել էր հիվանդանոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter